Վալեսկա Գերտ գերմ.՝ Valeska Gert | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1892[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական կայսրություն[4] |
Մահացել է | ոչ վաղ քան մարտի 15, 1978 և ոչ ուշ քան մարտի 18, 1978 |
Մահվան վայր | Kampen, Landschaft Sylt, Nordfriesland district, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Գերեզման | Friedhof Ruhleben[5] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | պարուսույց, մոդել, պարուհի, երգիծաբան, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Վալեսկա Գերտ (գերմ.՝ Valeska Gert, իրական անունը` Գերտրուդա Վալեսկա Սամոշ, հունվարի 11, 1892[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[4] - ոչ վաղ քան մարտի 15, 1978 և ոչ ուշ քան մարտի 18, 1978, Kampen, Landschaft Sylt, Nordfriesland district, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), կաբարեի և մյուզիք-հոլլի գերմանացի պարուհի, կինոյի դերասանուհի, մոդել, հուշագիր։
Բեռլինցի վաճառականի դուստր է։ Նա ինքնուս պարուհի է։ Մենահամարներով նա խաղացել է ոչ բարետես մարդկանց դերեր, նրա արտահայտիչ շարժուձևը մոտ էր գերմանական էքսպրեսիոնիզմին, նրան նույնիսկ համեմատել են Գրոսի գրաֆիկայի հետ։ Ունեցել է շատ մեծ հռչակ։ Նա մրցել է Մերի Վիգմանի հետ։
1928 թվականին նա հյուրախաղեր է ունեցել ԽՍՀՄ-ում, հանդիպել Էյզենշտեյնին, ավելի ուշ նրանք հանդիպել են Բեռլինում (պահպանվել է Վալեսկա Գերտի մասին Էյզենշտեյնի գրված հոդվածի ուրվագիծը, նա ևս իր հուշագրություններում գրել է ռեժիսորի մասին)։ 1920-ական թվականների վերջին նա Ժաննա Մամմենի, Շառլոտտա Բերենդ-Կորինտի մոտ մոդել է եղել։
1933 թվականին արտագաղթել է Մեծ Բրիտանիա, 1938 թվականին՝ ԱՄՆ։ 1941 թվականին նա Նյու Յորքում ձեռք է բերել Beggar Bar-ը՝ այն դարձնելով ռեստորան և կաբարե (դրամատուրգ Թենեսի Ուիլյամսը, որը նոր էր սկսել գրել, որոշ ժամանակ այստեղ մատուցող է ծառայել)։ 1945 թվականին Գերտը վերադարձել է Եվրոպա, 1965 թվականին՝ կինո։
Վալեսակա Գերտը խաղացել է Պաբստի ֆիլմերում, որը և բացահայտել է նրան («Տխուր նրբանցք», 1925, «Լքյալների օրագիր», 1929, «Երեք գրոշանոց օպերա», 1931՝ ըստ Բրեխտի)։ Նկարահանվել է նաև Ժան Ռենուարի («Նանա»՝ Զոլայի վեպի հիման վրա, 1926), Հենրիկ Գալեենի («Ալրաուն», 1928՝ ըստ Էվերսի), Ռոբերտ Սյոդմակի («Տղամարդիկ կիրակի օրերին», 1930), Ֆեդերիկո Ֆելինիի («Ջուլիետան և ոգիները», 1965), Ֆոլկեր Շլյոնդորֆի («Վերջին ողորմությունը»՝ Մարգարիտ Յուրսենարի վեպի հիման վրա, 1976) և այլ ֆիլմերում։ Շլյոնդորֆը դերասանուհու մասին նկարահանել է վավերագրական ֆիլմ` «Միայն զվարճանքի համար, միայն խաղի համար» (1977)։
Գերտի աստղը գտնվում է Մայնց քաղաքի փառքի ծառուղու աստղերի թվում։ Բեռլինի Ֆրիդրիխշայն շրջանի փողոցներից մեկը 2006 թվականին անվանվել է Վալեսկա Գերտի պատվին[6]։ Նրա հուշերը թարգմանվել են մի քանի լեզուներով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալեսկա Գերտ» հոդվածին։ |
|