Վալերի Սալով

Վալերի Սալով
Պետություն(ներ) Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 26, 1964(1964-05-26) (60 տարեկան)
ԾննդավայրՎրոցլավ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Կոչումգրոսմայստեր[1], միջազգային վարպետ և ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ
Ներկայիս վարկանիշ2644
ՖԻԴԵ համար4100069
365chessValery_Salov
Chesstempo համար184906
ICCF համար184906
 Valery Salov Վիքիպահեստում

Վալերի Սալով (ռուս.՝ Вале́рий Бори́сович Са́лов, մայիսի 26, 1964(1964-05-26), Վրոցլավ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), ռուս շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1986)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատ խաղալ սովորել է ութ տարեկանում։ Սովորել է Լենինգրադի պիոներների պալատի շախմատի դպրոցում։ Նրա մարզիչներն են եղել Վիկտոր Շերմանը, Վլադիմիր Զակը, Էֆիմ Ստոլյարը, Պավել Կոնդրատիևը, Միխայիլ Պուկշանսկին և Սերգեյ Իոնովը։ Ավարտել է Լենինգրադի պետական ​​համալսարանի տնտեսագիտական ​​ֆակուլտետը։ Խաղացել է «Բուրեվեստնիկ» մարզական ընկերության թիմում։ 1979 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում։

1979 թվականին Դաուգավպիլսում տեղի ունեցած ԽՍՀՄ երիտասարդների անհատական ​​առաջնությունում գրավել է երրորդ տեղը։ 1980 թվականին դարձել է մինչև 17 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության հաղթող, իսկ մինչև 20 տարեկան պատանիների աշխարհի առաջնությունում նա զբաղեցրել է երկրորդ տեղը։ 1981/82 թվականների Եվրոպայի երիտասարդական առաջնությունում զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ 1983/1984 թվականներին՝ առաջին տեղը։ 1983 թվականին Յուրմալայում տեղի ունեցած պատանի վարպետների համամիութենական մրցաշարում կիսել է 2-5-րդ տեղերը։ 1984 թվականին նրան շնորհվել է միջազգային վարպետի կոչում, 1986 թվականին՝ գրոսմայստերի։

ԽՍՀՄ 54-րդ առաջնությունում Ալեքսանդր Բելյավսկու հետ կիսել 1-ին և 2-րդ տեղերը, եզրափակիչ խաղում 1-3 հաշվով զիջել է վերջինիս։ Մոսկվայում կայացած հաջորդ առաջնությունում նա Արթուր Յուսուպովի հետ կիսել 3-4-րդ տեղերը։ ԽՍՀՄ հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (Հայֆա, 1989 թ.), Կոտովի հուշամրցաշարում (1984) զբաղեցրել է 2-րդ տեղը, Հոկտեմբերյան սոցիալիստական ​​մեծ հեղափոխության 70-ամյակին նվիրված մրցաշարւմ (Լենինգրադ, 1987) կիսել է 3-6-րդ տեղերը։ 1988 թվականին Բրյուսելում տեղի ունեցած Աշխարհի գավաթի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը, 1989 թվականին Բարսելոնայում՝ 3-րդ տեղը, 1990 թվականին Լինարեսում՝ 3-րդ տեղը, 1991 թվականին Ամստերդամում՝ 1-2-րդ տեղերը։

1988-89 թվականների աշխարհի առաջնությունում Գարրի Կասպարովից և Անատոլի Կարպովից հետո զբաղեցրել է 3-րդ տեղը։

Բազմիցս մասնակցել է աշխարհի առաջնության ընտրական փուլերին։ 1987 թվականի միջզոնալ մրցաշարում Յոհան Հյարտարսոնի հետ կիսել է 1-2-րդ տեղերը և իրավունք ստացել մասնակցելու հավակնորդների մրցախաղերին, 1/8 եզրափակչում հանդիպել է Յան Թիմանին և 2,5-3,5 հաշվով պարտվել նրան։ Մանիլայում կայացած հերթական միջզոնալ մրցաշարից հեռացել է հիվանդության պատճառով։ 1993 Բիլում կիսել է 2-9-րդ տեղերը։ Վալերի Սալով զիջել է միայն Բորիս Գելֆանդին։ Հավակնորդների մրցախաղերում նա հաղթել է Ալեքսանդր Խալիֆմանին (Վեյկ ան Զեե, 1994) և Յան Թիմանին (1994), ապա կիսաեզրափակիչում պարտվեց Գատա Կամսկուն (1995)։

Որպես մրցավկա օգնել է Անատոլի Կարպովին, իսկ ավելի ուշ՝ Ալեքսեյ Շիրովին։ Մարզել է Հնդկաստանի կանանց հավաքականը 2000 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ։

1992 թվականին իսպանացի շախմատի հովանավոր Լուիս Ռենտերոյի առաջարկով Սալովը տեղափոխվել է Մադրիդի արվարձաններ։ Հայտնի գրոսմայստերի տեղափոխությունից ուրախացած՝ Իսպանիայում մրցաշարերի կազմակերպիչները սկսել են զարդարել Վալերիի սեղանը իսպանական դրոշով։ Չնայած դրան, Սալովը պաշտոնապես շարունակել է մնալ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի կազմում։ Նա քաղաքավարությունից ելնելով չի մերժել կազմակերպիչներին։ Դա դժգոհություն է առաջացրել Գարրի Կասպարովի մոտ, որը նշել է, որ Սալովը «փոխում է դրոշները փողկապների պես», Ռուսաստանում խաղում է Ռուսաստանի դրոշի ներքո, իսկ Իսպանիայում՝ իսպանական դրոշի ներքո։ Ի պատասխան դրան՝ 1993 թվականի Ֆրանսիայի թիմային առաջնությունում, Սալովը հրաժարվել է սեղմել Կասպարովի ձեռքը։ Երկու բարձր վարկանիշ ունեցող գրոսմայստերների միջև այդ տարաձայնությունից հետո Սալովին այլևս չհրավիրեցին բարձր մրցանակային ֆոնդով մրցումների։

1998 թվականին Սալովը կարճ ժամանակով ընտրվել է «Շախմատիստների համաշխարհային խորհրդի» նախագահ[2][3][4]։

1990-ականների կեսերին, երբ որոշ շախմատիստներ պարտիայի ընթացքում թաքուն օգտագործել են շախմատային ծրագրեր, Սալովը փորձել է պայքարել շախմատում խաբեության դեմ։ 2000 թվականից Սալովը չի մասնակցել շախմատի պաշտոնական մրցումներին։ Հետագայում նա սկսել է հետաքրքրվել հեծանիվներով[2][3][4][5]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Длуголенский Я. Н., Зак В. Г. Люди и шахматы: Страницы шахматной истории Петербурга — Петрограда — Ленинграда. — Л., 1988. с. 231
  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 348. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
  • Линдер И. М. Салов Валерий Борисович // Шахматная энциклопедия / И. М. Линдер, В. И. Линдер. — М. : ООО «Издательство АСТ» : ООО «Издательство Астрель», 2004. — С. 218—219. — 320 с. — ISBN 5-17-006939-1. — ISBN 5-271-06492-1.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 «chess-news.ru, 17 мая 2015. Валерий Салов: "Призываю всех активнее думать. Происходят очень серьезные процессы"». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 «ruchess.ru, 26 мая 2016. Валерий Салов. Персона дня». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  4. 4,0 4,1 Открытая лекция Злотник, Борис Анатольевич в РГАФК, 6 февраля 2017
  5. «11 ноября 2016. Анатолий Журавлёв. О бедном Рошале замолвите слово». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Սալով» հոդվածին։