Վալերիա Ֆեդելի իտալ.՝ Valeria Fedeli | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Տրևիլիո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Italian Minister of Education, Universities and Research?, Իտալիայի սենատոր, President of the Italian Senate? և Իտալիայի սենատոր |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Կայք | valeriafedeli.it |
Valeria Fedeli Վիքիպահեստում |
Վալերիա Ֆեդելի (իտալ.՝ Valeria Fedeli, հուլիսի 29, 1949, Տրևիլիո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալական արհմիության ակտիվիստ և քաղաքական գործիչ, Իտալիայի կրթության, համալսարանների և գիտական հետազոտությունների նախարար (2016-2018)։
1971 թվականին ավարտել է Թուրինի Սոցիալական օգնականների դպրոցը (Scuola di Assistenti Sociali , UNSAS), սակայն միջնակարգ հատուկ կրթության նրա վկայականը օրինականորեն ճանաչվել է միայն 1987 թվականին, իսկ այս դպրոցում բարձրագույն կրթության դասընթացը ներդրվել է միայն 1990-ականների վերջին։ Մինչև 1997 թվականին ուժի մեջ մտած Լուիջի Բեռլինգուերի իրականացրած կրթական բարեփոխումը բարձրագույն կրթության եռամյա դասընթացներ ընդհանրապես գոյություն չունեին։
1970-ական թվականների վերջերին սկսել է աշխատել Միլանի Աշխատանքի համընդհանուր իտալական կոնֆեդերացիայի կառույցներում, 80-ականների սկզբին տեղափոխվել է Հռոմ և աշխատել է պետական ծառայողների արհմիության քարտուղարությունում և տեքստիլագործների արհմիությունում։ 2000 թվականից մինչև 2010 թվականը տեքստիլագործների արհմիության գլխավոր քարտուղարն էր՝ համագործակցելով Տնտեսական զարգացման նախարար Բերսանիի հետ՝ իտալական արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունների սահմանման գործում։ 2012 թվականին լքել է Աշխատանքի համընդհանուր իտալական կոնֆեդերացիան՝ դառնալով Սպառողների պաշտպանության ֆեդերացիայի (Federconsumatori) ազգային քարտուղարի տեղակալ, անդամագրվել Է Դեմոկրատական կուսակցությանն անմիջապես դրա ձևավորումից հետո[1]։
2006 թվականին «The Wall Street Journal» գործարար պարբերականը նրան անվանել է «Կին, որը փոխում է արհմիությունների ավանդական մտածողությունը հեռավորարևելյան տնտեսությունների դեմ մրցակցային պայքարի դարաշրջանում»։ Մտել է «Se non ora quando» ֆեմինիստական կազմակերպության հիմնադիրների մեջ։ Եղել է «Se non ora quando?» (Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ) ֆեմինիստական կազմակերպության հիմնադիրներից մեկը[2]։
2013 թվականի փետրվարին նա ընտրվել է Իտալիայի Սենատ, նույն թվականի մարտի 21-ին դարձել է Սենատի նախագահի առաջին տեղակալ։ 2015 թվականի հունվարին նախագահ Ջորջինո Նապոլիտանոյի հրաժարականից հետո, Սենատի նախագահ Պիետրո Գրասոն ըստ Իտալիայի սահմանադրության 86-րդ հոդվածի` դարձել է Իտալիայի ժամանակավոր նախագահ, իսկ Ֆեդելին, իր հերթին, դարձել է Սենատի նախագահ և այդ պաշտոնում է եղել նաև նոր նախագահի` Սերջիո Մատարելլայի, պաշտոնը ստանձնելու արարողության ժամանակ[3]։
2016 թվականի դեկտեմբերի 12-ը ստանձնել է Պաոլո Գենտիլոնիի կառավարության Կրթության, համալսարանների և հետազոտությունների նախարարի պաշտոնը՝ փոխարինելով Ստեֆանիա Ջաննիննին[4]։
2016 թվականի դեկտեմբերի 14-ին, արդեն ստանձնած լինելով համալսարանների նախարարի պաշտոնը, նա հեռացրել է բարձրագույն կրթության մասին տեղեկատվությունը իր ինքնակենսագրությունից[5]։
Ինչպես տեղեկացնում է Dagospia կայքը, Ջենտիլոնին որպես Ջաննիննիի իրավահաջորդ դիտարկել է Մարկո Ռոսսի-Դորիայի թեկնածությունը, որը մի քանի գրքերի հեղինակ է և այս նախարարությունում աշխատելու փորձ ուներ, սակայն փոխել է որոշումը Մատեո Ռենցիի և Մարիա Էլեն Բոսկիի ճնշման տակ, որոնք տրամադրված են այդ թեկնածուի դեմ, քանի որ Ռոսսի-Դորիան քաղաքականապես կապված է Էնրիկո Լետտայի և Ինյացիո Մարինոյի հետ[6]։
2018 թվականի մարտի 4-ին նա Պիզայի մեկ մանդատով ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 32%-ը, բայց դա բավարար չէր հաղթանակի համար[7] (Սենատ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության ցուցակով՝ Կամպանիայի առաջին ընտրատարածքից` ձայների քանակով առաջ անցնելով տարածաշրջանային կուսակցական կազմակերպության առաջնորդ Ստեֆանո Գրացիանոյից[8]):
Վալերիա Ֆեդելին ամուսնացած է Աքիիլ Պասոնիի հետ (Դեմոկրատական սենատոր 2008 թվականից 2013 թվականներին[9]):
2016 թվականի վերջին նա պարզել է, որ նա Իտալիայի ամենահարուստ քաղաքական գործիչն է՝ հայտարարագրելով 180.921 եվրո եկամուտ[10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիա Ֆեդելի» հոդվածին։ |
|