Վալկիրիա Տերադորա իտալ.՝ Walkiria Terradura | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1924 |
Ծննդավայր | Gubbio, Պերուջա, Ումբրիա, Իտալիա |
Մահացել է | հուլիսի 5, 2023 (99 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Իտալիա |
Կրթություն | Պերուջայի համալսարան |
Մասնագիտություն | պարտիզան |
Պարգևներ և մրցանակներ | |
Walkiria Terradura Վիքիպահեստում |
Վալկիրիա Տերադորա (իտալ.՝ Walkiria Terradura, հունվարի 9, 1924, Gubbio, Պերուջա, Ումբրիա, Իտալիա - հուլիսի 5, 2023, Հռոմ, Իտալիա), իտալացի հակաֆաշիստական պարտիզանուհի, պարգևատրվել է «Մարտական արիության համար» արծաթե մեդալով։
Վալկիրիա Տերադորան հակաֆաշիստական փաստաբան Գուստավո Տերադուրայի և նրա կնոջ՝ Լաուրայի հինգ երեխաներից մեկն է եղել։ Իր երիտասարդության տարիներին Տերադուրան բազմիցս հետևել է իր հոր քաղաքական հետապնդումներին և բանտարկություններին։ Իսկ ֆաշիստական ռեժիմի նկատմամբ նրա անհարգալից վերաբերմունքը դպրոցում նրա հասցրել են բազմաթիվ կշտամբանքների, ինչպես նաև ոստիկանական վարչությունում հարցաքննությունների պատճառ է դարձել[1]։
Ավարտել է Տերադուրայի դպրոցը՝ ընդունվել է Պերուջայի համալսարան, որտեղ սովորել է իրավագիտություն։ 1944 թվականիի հունվարին, երբ հակապետական դրսևորումների վերահսկողության մարմնի աշխատակիցները ներխուժել են նրա տուն՝ հորը ձերբակալելու նպատակով, նա կարողացել է թաքցնել նրան։ Այնուհետև նրանք փախչել են Մոնտե դել Բուրանո և միացել տարածքում գործող պարտիզանական կազմավորումներին։
Նրանք միացել են Պեզարո է Ուրբինո նահանգում գտնվող Գարիբալդիական բրիգադներին, որի հրամանատարը եղել է Սամուել Պանիչին։ Նրա քույրը՝ Լիոնելան, նույնպես միացել է այդ խմբին։ Վեց հոգանոց ջոկատի միակ կինը՝ Տերադորան, որը ստացել է Սետեբելո անունը, ընտրվել է խմբի առաջնորդ։ Խումբը մասնագիտացել է ականապատման և պայթեցման գործընթացի մեջ՝ անցկացնելով կամուրջները քանդելու գործողություններ, ինչը պետք է խոչընդոտեր գերմանական նացիստական և իտալական ֆաշիստական զորքերի տեղաշարժին։ Տերադուրայի անունով տրվել է ձերբակալման ութ տարբեր օրդեր, սակայն նա այդպես էլ չի բռնվել։
Պատերազմի ժամանակ Տերադուրան ծանոթացել է ամերիկյան ռազմավարական ծառայությունների վարչության կապիտան Ալֆոնսո Տելեի հետ, որի հետ ամուսնացել է և պատերազմից հետո որոշ ժամանակ ապրել նրա հետ ԱՄՆ-ում, որից հետո վերադարձել է Իտալիա։ Նա ակտիվ քաղաքական և հասարակական գործունեություն է ծավալել, այդ թվում նաև վետերանների կազմակերպությունում՝ իտալական պարտիզանների ազգային ասոցիացիայում։
Վալկիրիա Տերադորան մահացել է 2023 թվականի հուլիսի 5-ին, 99 տարեկանում[2] ։