Վալմո Կրիիսա

Վալմո Կրիիսա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1974(1974-05-18)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՊյառնու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Էստոնիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբասկետբոլիստ
ԵրեխաներKerr Kriisa?
 Valmo Kriisa Վիքիպահեստում

Վալմո Կրիիսա (մայիսի 18, 1974(1974-05-18)[1], Պյառնու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Խաղացել է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ Ավագ ակումբային կարիերան սկսել է Տարտուի համալսարանի բասկետբոլի «KK Tartu» թիմի հետ 1990 թվականին, իսկ 1996-97 մրցաշրջանից հետո տեղափոխվել է «Նիբիտ»։ 2000–2001 մրցաշրջանն անցկացրել է Շվեդիայում՝ «Södertälje BBK» թիմի կազմում։ Հետո վերադարձել է Էստոնիա, երկու մրցաշրջանի պայմանագիր կնքել «Բ.Կ. Կալևի» հետ և նվաճել Էստոնիայի չեմպիոնի տիտղոսները 2002 և 2003 թվականներին։ 2003–2006 մրցաշրջանում խաղացել է Նիդերլանդների «Դոնար» բասկետբոլային ակումբում և այդ ժամանակահատվածում հաղթել 2004 թվականի Նիդերլանդների առաջնությունում։ Երեք մրցաշրջան Նիդերլանդներում անցկացնելուց հետո վերադարձել է Էստոնիա և անդամագրվել «Կալև/Կրամո» թիմին։ Երեք մրցաշրջան էլ անցկացրել է «Կալևի» կազմում`հաղթելով Էստոնիայի մեկ առաջնությունում։ 2007 թվականին ճանաչվել է Էստոնիայի «Տարվա բասկետբոլիստ»։ 2009-10 մրցաշրջանն անցկացրել է «Ռակվերե Տարվաս» թիմում և նրա օգնությամբ թիմն առաջին անգամ դուրս է եկել Էստոնիայի լիգայի եզրափակիչ։ Չնայած պարտություն են կրել Տարտուի համալսարանի թիմից, Կրիիսան ճանաչվել է այդ առաջնության ամենաարժեքավոր խաղացող։ 2010-2011 մրցաշրջանում Կրիիսան խաղացել է «TTÜ/Kalev» թիմի կազմում։ 1995 թվականից ի վեր հանդիսանում է Էստոնիայի բասկետբոլի ազգային հավաքականի անդամ և նաև 2001 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից Էստոնիայի հավաքականի անդամ։

«Նիբիտ»
  • Էստոնիայի բասկետբոլի գավաթակիր, 1998
«Տալլինա Կալև»
  • Էստոնիայի բասկետբոլի առաջնություն 2001–02, 2002–03
  • Էստոնիայի բասկետբոլի գավաթակիր 2001
«Հանզևաստ Կապիտալս»
  • Հոլանդիայի բասկետբոլի լիգա 2003–04
  • Նիդերլանդների բասկետբոլի գավաթակիր 2005
«Կալև/Կրամո»
  • Էստոնիայի բասկետբոլի առաջնություն 2008–09
  • Էստոնիայի բասկետբոլի գավաթակիր 2006, 2007, 2008
Տարտուի համալսարան
  • Էստոնիայի բասկետբոլի առաջնություն 2014–15
  • Էստոնիայի բասկետբոլի գավաթակիր 2013, 2014
  • Էստոնիայի բասկետբոլի տարվա խաղացող 2007
  • Էստոնիայի բասկետբոլի առաջնության ամենաարժեքավոր խաղացող 2010
  • Էստոնիայի բասկետբոլի առաջնության լավագույն պաշտպան 2007
  • Համաէստոնական բասկետբոլի առաջնության առաջին թիմ 2007, 2010

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]