Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | ռոմանտիկական օպերա |
Կոմպոզիտոր | Հենրիխ Մարշներ |
Լիբրետտոյի հեղինակ | Վիլհելմ Ավգուստ Վոլբրյուկի |
Լիբրետտոյի լեզու | գերմաներեն |
Սյուժեի աղբյուր | Ջոն Պոլիդորի. «Վամպիր» պատմվածք |
Գործողությունների քանակ | 4 արար[1] |
Առաջնախաղի տարեթիվ | մարտի 29, 1828 և մարտի 28, 1828[1] |
Առաջնախաղի վայր | Լայպցիգ |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Der Vampyr (Marschner) Վիքիպահեստում |
Վամպիր (գերմ.՝ Der Vampyr), վաղ ռոմանտիզմի շրջանի գերմանացի երգահան Հենրիխ Մարշների ռոմանտիկական օպերա երկու գործողությամբ։ Լիբրետտոն Վիլհելմ Ավգուստ Վոլբրյուկիի՝ ըստ Ջոն Պոլիդորիի համանուն պատմվածքի[2]։
«Վամպիրի» առաջնախաղը տեղի է ունեցել Լայպցիգի «Հին թատրոնում» 1828 թվականի մարտի 29-ին, որտեղ այն մեծ հաջողություն է ունենում[3]։ Ներկայացմանը եղել է նաև Ռիխարդ Վագները, ում համար «Վամպիրը» եղավ մոդել՝ հետագայում ստեղծելու «Թռչող հոլանդացի» օպերան[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վամպիր (օպերա)» հոդվածին։ |
|