Վայնոնա Օուք | |
---|---|
Ի ծնե անուն | Johanna Ewana Ekmark |
Նաև հայտնի է որպես | Winona Oak |
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1994 (30 տարեկան) Ումեո, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Լեյբլ | Columbia Records |
Կայք | winonaoak.com |
Winona Oak Վիքիպահեստում |
Յոհաննա Էքմարկ (անգլ.՝ Johanna Ekmark, հոկտեմբերի 8, 1994, Ումեո, Շվեդիա), առավել հայտնի է Վայնոնա Օուք (անգլ.՝ Winona Oak) անվամբ, շվեդ երգչուհի և երգահան։ Նա հայտնի է դարձել What So Not-ի և The Chainsmokers-ի հետ համագործակցության արդյունքում թողարկած «Beautiful» և «Hope» երգերով։
Ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 8-ին Սոլերոն կղզում[1]։ 2013 թվականին ավարտել է Moragymnasiet-ը[2], որից հետո տեղափոխվել է Ստոկհոլմ[3]։
2018 թվականի փետրվարին Օուքը համագործակցել է What So Not-ի հետ և թողարկել է «Beautiful» սինգլը[4], որը, 2019 թվականի հուլիսին, հաղթել է «Լավագույն անկախ պարային/էլեկտրոնային/ակումբային սինգլ» անվանակարգում AIR Independent Music Awards մրցանակաբաշխության ժամանակ[5]։
2018 թվականի հոկտեմբերին Օուքը պայմանագիր է կնքել Neon Gold և Atlantic լեյբլների հետ[6]։
Օուքտ հայտնվել է The Chainsmokers դուոյի երկրորդ` «Sick Boy» ստուդիական ալբոմի «Hope» երգում։ Երգի երաժշտական տեսահոլովակում Օուքը հայտնվել է «շագանակագույն վերարկուով և կարմիր ֆլանելային վերնաշապիկով»[7]։
2018 թվականի դեկտեմբերի 10-ին Օուքը թողարկել է Haim խմբի «Don't Save Me» երգի քավեր տարբերակի երաժշտական տեսահոլովակը[6]։
2020 թվականի հունվարի 10-ին Օուքը թողարկել է իր առաջին` «Closure» անվամբ մինի ալբոմը[8]։
Անվանում | Տարեթիվ |
---|---|
Closure | 2020 |
Անվանում | Տարեթիվ | Ալբոմ |
---|---|---|
Don't Save Me[9] | 2018 | Ոչ ալբոմային սինգլ |
He Don't Love Me[10] | 2019 | Closure |
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքը չարթում | Ալբոմ | |
---|---|---|---|---|
SWE | CZE [11] | |||
Beautiful[12] (What So Not-ը Վայնոնա Օուքի մասնակցությամբ) |
2018 | — | — | Ոչ ալբոմային սինգլ |
Hope (The Chainsmokers-ը Վայնոնա Օուքի մասնակցությամբ) |
63 | 75 | Sick Boy |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայնոնա Օուք» հոդվածին։ |
|