Վայրի կարապները (հեքիաթ)

Վայրի կարապները
դան․՝ De vilde Svaner
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգրական հեքիաթ և պատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Երկիր Դանիա
Բնագիր լեզուդանիերեն
Հրատարակվել էհոկտեմբերի 2, 1838
 The Wild Swans

Վայրի կարապները (դան․՝ De vilde Svaner), Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1838 թվականին։

Հեքիաթը պատմում է մի թագավորական ընտանիքի մասին։ Թագավորի կինը մահանում է, և նա ստիպված ամուսնանում է մի չար թագուհու հետ[1]։ Թագավորն ուներ 11 տղա և 1 աղջիկ։ Աղջկա անունը Էլիզ էր։ Այդ թագուհին որոշում է թագավորի երեխաներին դուրս հանել պալատից և նա Էլիզին ուղարկում է գյուղ` դաստիարակվելու, իսկ որդիներին դարձնում է վայրի կարապներ և դուրս է հանում պալատից։ Երբ որ լրանում է Էլիզի 15 տարեկանը, նա վերադառնում է պալատ։ Թագուհին տեսնում է, որ Էլիզը հետ է վերադարձել, նա մտնում է լոգարան, բռնում է 3 գորտ և երեքին համբուրելով ասում է` երբ որ Էլիզը գա լոգանք ընդունելու, նրանցից մեկը թող թռչի նրա գլխին, և թող Էլիզը նրա նման բթամիտ և անխելք դառնա։ Հաջորդը թող թռչի նրա ճակատին, և թող Էլիզը նրանց նման տգեղ և զզվելի դառնա, իսկ 3-րդը թռչի նրա սրտին, և թող որ նա անսիրտ և վատը դառնա։ Այդ ասելով` նա կախարդում է գորտերին և նրանց գցում ջրի մեջ։ Երբ որ Էլիզը գնում է լոգանք ընդունելու, գորտերը կատարում են թագուհու ասածները, բայց աղջիկը այնքան մաքուր և բարի է լինում, որ կախարդանքը չի ազդում։ Բայց թագուհին աղջկան այնպես է տգեղացնում , որ թագավորը նրան չի ճանաչում։ Աղջիկը մի քանի օր մնում է պալատում, բայց եղբայրների կարոտին չի դիմանում և ճանապարհ է ընկնում անտառ։ Երբ որ մթնում է, Էլիզը մոլորվում է և տան ճանապարհը չի գտնում։ Նա աղոթում է և պառկում փափուկ մամուռի վրա, բայց չի կարողանում քնել։ Նա ամբողջ գիշեր երազում էր տեսնել իր եղբայրներին։ Առավոտյան Էլիզն արթնանում է և սկսում է ջուր փնտրել։ Նա գնում է մի մաքուր լճակի մոտ և սկսում է ջուր խմել։ Ջրի մեջ իր դեմքը տեսնելիս նա շատ է վախենում, բայց երբ մի բուռ ջրով լվացվում է, նրա գեղեցիկ դեմքը երևում է, և աղջիկը հանգստանում է։ Էլիզը շատ քաղցած էր. նա սկսում է ուտելիք փնտրել և մի ծառ է գտնում, որի վրա աճել էին համեղ խնձորներ։ Նա ուտում է դրանցից և ճանապարհ է ընկնում դեպի անտառ։ Նա փնտրում է իր եղբայրներին, բայց չի գտնում։ Անտառում թափառելիս նա հանդիպում է մի կնոջ, որի զամբյուղի մեջ կային պտուղներ։ Նա ուտում է դրանցից և կնոջը հարցնում 11 արքայազների մասին։ Կինն ասում է նրան, որ տեսել է 11 կարապների, որոնք լողում էին գետում և որոնց գլխին կային ոսկե թագեր։ Կինն աղջկան տանում է այդ գետի մոտ և հեռանում է։ Երբ արևը մայր է մտնում, Էլիզը տեսնում է վայրի կարապների գլուխներ, որոնց վրա կային թագեր։ Աղջիկը թաքնվում է, կարապները վայրէջք են կատարում աղջկանից ոչ հեռու։ Երբ որ արևը ամբողջովին մայր է մտնում, կարապները տղաներ են դառնում, և Էլիզը ճանաչում է իր եղբայրներին։ Եղբայրներն ուրախանում են, որ տեսել են իրենց քրոջը։ Եբայրները քրոջը ասում են, որ իրենք այդտեղ չեն ապրում, բայց նրանք չեն կարող իրենց քրոջն այդտեղ տանել, որովհետև նրանք պետք է թռչեն ծովի վրայով։ Երբ որ արև է լինում, նրանք թռչում են, իսկ երբ մութ է, նրանք մարդ են դառնում։ Կարապները չէին կարող աղջկան տանել, որովհետև ծովում կղզի չկար, բայց մի փոքրիկ ժայռ կար, որի վրա նրանք կարողանում էին իրար գրկած անցկացնել գիշերը։ Ի վերջո եղբայրները որոշում են Էլիզին իրենց տուն տանել` իրենց թևերի վրա։ Նրանք ամբողջ գիշեր ցանց էին գործում` քրոջն իրենց հետ տանելու համար։ Երկար թռչելուց հետո Էլիզը մի ժայռ է տեսնում, որի վրա նրանք անց են կացնում գիշերը։ Էլիզը երազ է տեսնում. իրեն ճանապարհ ցույց տված կինը նրան խորհուրդ է տալիս եղինջ հավաքել, հետո ոտքերով տրորել և ստացված կեղևից թել մանել, այդ թելերից գործել 11 շոր և դրանք հագցնել իր եղբայրներին։ Կինը նաև պայման է դնում, ըստ որի երբ նա սկսի իր գործը, ոչ մի բառ չպիտի արտասանի, քանի դեռ աշխատանքը չի ավարտել։ Եթե աղջիկը պայմանը խախտի ու խոսի, իր խոսքը դաշույն կդառնա, որը կխոցի իր եղբայրների սիրտը։ Էլիզը սկսում է եղինջ հավաքել. նրա ձեռքերը ծածկվում է բշտիկներով։ Եղբայրներն Էլիզին այդ վիճակում տեսնելով` շատ են վախենում, եղբայրներից փոքրը լաց է լինում, և նրա արցունքները կաթում են աղջկա ձեռքերին, ու բշտիկները վերանում են։ Ամբողջ գիշեր Էլիզը շոր էր գործում իր եղբայրների համար։ Էլիզն արդեն մի հագուստը վերջացրել էր, երբ անտառից որսորդների ձայներ են լսվում։ Որսորներից հետ է լինում նաև երկրի թագավորը, ով սիրահարվում է Էլիզին և ամուսնանում նրա հետ[2]։

Վայրի կարապներն ըստ Արթուր Գասկինի

Թագավորի պալատում աղջիկը մի սենյակ է ունենում, որտեղ նա շարունակում էր գործել իր եղբայրների հագուստները։ Մի գիշեր աղջիկա թելերը վերջանում են և նա գնում է անտառ` եղինջ հավաքելու։ Այդ գիշեր աղջկան տեսնում է արքայի եպիսկոպոսը և մտածում է, որ աղջիկը կախարդ է։ Նա այդ մասին պատմում է թագավորին։ Վերջինս հետևում է Էլիզին և ինքն էլ կարծում, թե նա կախարդ է։ Որոշվում է խարույկի վրա այրել կախարդ թագուհուն։ Մինչև վերջին պահը Էլիզը շարունակում է գործել։ Արդեն խարույկի մոտ Էլիզին են մոտենում 11 վայրի կարապներ, ում վրա նա գցում է իր գործած շորերն ու 11 կարապները դառնում են մարդիկ։ Էլիզն սկսում է խոսել` ասելով, որ ինքն անմեղ է։ Մեծ եղբայրը բոլորին պատմում է իրենց պատմությունը, և թագավորն Էլիզին տանում է իր պալատ։

  • Էլիզ
  • 11 տղաներ, որ դարձել էին կարապներ
  • Թագավոր
  • Կին
  • Թագուհի
  • Որսորդներ
  • Եպիսկոպոս
  • Վայրի կարապները, խորհրդային գեղարվեստական ֆիլմ։
  • Վայրի կարապներ, Ելենա Քեթս-Չերնինի բալետը։
  • Մայքլ Քուննինգհամի Վայրի կարապներ և այլ հեքիաթներ, որը պատմում է պատմությունն այն եղբոր անունից, ում թևի մի մասը մնացել է կարապի թև։
  • Հիշելու պատմություններ. վայրի կարապներ, կարճ անիմացիոն ֆիլմ, որտեղ պատմողի խոսքը Սիգուրնի Ուիվերինն է։
  • Անտառի աղջիկը, Ջուլիետ Մարիլիերի վեպը` գրված ըստ Անդերսենի հեքիաթի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հանս Քրիստիան Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015, էջ 93
  2. Հանս Քրիստիան Անդերսեն, Վայրի կարապներ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]