Վանադիումի տրիքլորիդ օքսիդը նարնջագույն-դեղին թափանցիկ հեղուկ է, որը մխում է խոնավ օդում։ Ջրի մեջ լուծումը ուղեկցվում է քիմիական փոխազդեցությամբ։ Լուծվում է էթանոլի, դիէթիլ եթերի, քացախաթթվի, ածխածնի տետրաքլորիդի մեջ։
Կախված լուծույթի կոնցենտրացիայից, առաջանում են տարբեր բաղադրությամբ գելեր, որոնք աստիճանաբար օքսիդացնում են քլորիդ իոնները՝ անցնելով վանադիլային ածանցյալների։
Վանադիումի (V) օքսոքլորիդի փոխազդեցությունը սպիրտների հետ առաջացնում է VO (OR) 3 բաղադրության ալկօքսիդներ, որոնք ցնդող հեղուկներ են կամ դիմետրիկ մոլեկուլներից բաղկացած հեշտությամբ սուբլիմացվող բյուրեղներ։ Ջրի ավելցուկով նրանք հիդրոլիզացվում են` կազմելով V2O5∙18H2O բաղադրությամբ կարմիր գել.
Օրգանական սինթեզի կատալիզատոր է։ VOCl3 որպես կատալիզատոր կիրառվում է էթիլեն-պրոպիլենային էթիլեն-պրոպիլենային ռետինների (EPDM) սինթեզի ժամանակ։ Օրգանական սինթեզում այն կիրառվում է ֆենոլների և անիզոլների օքսիդատիվ միացման համար[4]։
↑Oppermann, H. (1967). «Untersuchungen an Vanadinoxidchloriden und Vanadinchloriden. I. Gleichgewichte mit VOCl3, VO2Cl und VOCl2». Zeitschrift für anorganische und allgemeine Chemie. 351 (3–4): 113–126. doi:10.1002/zaac.19673510302.
Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1988. — Т. 1. — 623 с.
Справочник химика / Редкол.: Никольский Б.П. и др.. — 3-е изд., испр. — Л.: Химия, 1971. — Т. 2. — 1168 с.
Лидин Р.А. и др. Химические свойства неорганических веществ: Учеб. пособие для вузов. — 3-е изд., испр. — М.: Химия, 2000. — 480 с. — ISBN 5-7245-1163-0
Рипан Р., Четяну И. Неорганическая химия. Химия металлов. — М.: Мир, 1972. — Т. 2. — 871 с.
Неорганическая химия. В 3 т. / Под ред. Ю. Д. Третьякова. — М.: Изд. центр «Академия», 2007. — Т. 3 кн. 1. — 352 с. — ISBN 5-7695-2532-0