Տեսակ | վայր |
---|---|
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 2016 |
Սեփականատեր | Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա |
![]() | |
![]() |
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա, ժամանակակից ֆուտբոլային դպրոց-ակադեմիա, որը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում։ Մեծությամբ 3-րդ ֆուտբոլային ակադեմիան է Հայաստանում[1]։
Ակադեմիայի շինարարությունը սկսվել է 2014 թվականի սկզբին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ։ 2016 թվականի հոկտեմբերի 29-ին համալիրը պաշտոնապես բացվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից։ Բացման արարողությանը մասնակցել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը[2]։
Ակադեմիան զբաղեցնում է 44,000 մ2 տարածք.
Ակադեմիան կարող է ծառայել մինչև 600 ունկնդիրների։ Բոլոր մարզադաշտերը համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված պրոֆեսիոնալ չափանիշներին։ Ներկայումս ակադեմիան սպասարկում է շուրջ 350 երիտասարդ պրակտիկանտներ[3]։
Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 1 133 000 000 դրամ (մոտ 2 385 000 ԱՄՆ դոլար)։ Ընդհանուր արժեքի մոտ 87%-ը վճարվել է ՀՖՖ-ի կողմից, իսկ մնացած մասը վճարվել է ՈՒԵՖԱ-ի կողմից[4]։