Վանապագան (էստ․՝ Vanatühi)՝ էստոնական դիցաբանության կերպար, որը ներկայացվում է որպես ընդերքի աստված կամ սատանա։ Այն իր էությամբ մարդակեր է։ Վանապագանը հեքիաթներից մեկում ներկայացվում է որպես Պինկ աստծո երաժշտական գործիք գողացող։ Նա նաև հանդիսանում է Սուր Տոլլի ոխերիմ թշնամին։ Վերջինս գլխատվում է Վանապագանի զորքերի կողմից պատերազմի ժամանակ[1]։