Վանի բերդի ընդհանուր տեսքը հարավ-արևմուտքից | |
![]() | |
![]() | |
Տեսակ | դղյակի ավերակներ և հնագիտական հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Վանի մարզ և Իփեքյոլու |
Գտնվելու վայր | Cuneiform inscription of Xerxes at Van Fortress? |
Շինության ձև | ուրարտական ամրոց |
Ներկա վիճակ | գործող թանգարան |
![]() |
Վանի բերդ (հայտնի է նաև Վանի միջնաբերդ, Վանա ամրոց անվանումներով, թուրքերեն՝ Van Kalesi, քրդ.՝ Kela Wanê), քարե ամրոց և պաշտպանական շինություն, որը կառուցվել է մ․թ․ա․ 9-7-րդ դարերում Ուրարտուի թագավորության մայրաքաղաք Տուշպայում։ Տուշպան գտնվել է ներկայիս Վան քաղաքի տարածքում։ Իր տեսակի մեջ ամենամեծ ամրոցն է։ Ամրոցից բացվում է Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի ավերակների տեսարանը, որը կառուցված է եղել ուղղաբերձ ապառաժի վրա, որտեղ հիմա գտնվում է ամրոցը։ Համանման ամրոցներ և պաշտպանական կառույցներ կառուցված են եղել Ուրարտական թագավորության ողջ տարածքում, հատկապես բլրային և ժայռային տեղանքներում, որոնք այսօր գտնվում են ժամանակակից Հայաստանի, Թուրքիայի և Իրանի տարածքներում։ Պատմական տարբեր ժամանակաշրջանում ամրոցին տիրել են տարբեր ազգեր՝ մարերը, աքեմենցիները, հայերը, պարթևները, հռոմեացիները, սասանյան պարսիկները, բյուզանդացիները, արաբները, սելջուկները, սեֆյանները, աֆշարյանները, օսմանցիները և ռուսները, ովքեր նվաճելով այն ավերել կամ վերանորոգել են։ Վանի բերդը գտնվում է Թուրքիայի արևեկքում գտնվող Վան քաղաքի ծայր արևմուտքում, Վանա լճից դեպի արևելք։
Ամրոցն ունի 1800 մետր երկարություն, 120 մետր բարձրություն և 80 մետր լայնություն[1]։
1938-1940 թվականներին ամերիկյան հնագիտական արշավախումբը պեղումներ է կատարել Վանի ամրոցի տարածքում[2]։
Վանի միջնաբերդի պարիսպների ստորին հատվածները կառուցված են եղել անմշակ բազալտից, իսկ մյուս հատվածները՝ աղյուսից։
Այսպիսի ամրոցներ կառուցվում էին ավելի շատ տարածաշրջանի վերահսկողությունն ապահովելու համար, քան օտարերկրյա պետությունների բանակների հարձակումներից պաշտպանվելու համար։ Ամրոցի ավերակները գտնվում են ժամանակակից Վան քաղաքից դուրս։ Ընդունված է համարել, որ ամրոցի պաշտպանական պարիսպները կառուցվել են միջնադարում[3]։
Մ․թ․ա․ 5-րդ դարին թվագրվող Աքեմենյան Քսերքսես I-ի եռալեզու արձանագրությունը քանդակված է ժայռի հարթեցված հատվածում։ Արձանագրությունը տեղակայված է գետնից 20 մետր բարձրության վրա և գտնվում է ամրոցի մոտ։ Որմնախորշը, ի սկզբանե, հարթեցվել էր Քսերքսեսի հոր՝ Դարեհ I արքայի հրամանով, սակայն փորագրման դաշտը մնացել էր դատարկ։ Արձանագրությունը լավ է պահպանվել և բաժանված է երեք սյուների, որոնցից յուրաքանչյուրը բաժանված է 27 տողերի։ Արձանագրությունը եռալեզու է և գրված է հին պարսկերեն, աքքադերեն և էլամերեն (ձախից աջ)։ Սա միակ հայտնի աքեմենյան արձանագրությունն է, որը գտնվում է Իրանի սահմաններից դուրս։
Արձանագրության տեքստն առաջին անգամ հրապարակվել է 1836 թվականին ֆրանսիացի գիտնական, արևելագետ Էժեն Բուրնուֆի կողմից[4]։ Արձանագրության եռալեզու տեքստի մեկնումը օգնեց գիտնականներին պարսկական սեպագրերի մեկնման գործում[5]։
Վանի բերդը որպես ուրարտական ճարտարապետության նմուշ | ||
---|---|---|
![]() |
![]() | |
Ձախից՝ Տուշպա քաղաքը, որը գտնվում է միջնաբերդի ստորոտում կենտրոնում՝ Միջնաբերդը 2008 թվականի դրությամբ աջից՝ Ամրոցի ներսում առկա ավերակներ, Վան |
Վանի բերդը որպես ուրարտական ճարտարապետության նմուշ | ||
---|---|---|
![]() |
![]() |
![]() |
Ձախից՝ Ուրարտական ամրոցի ավերակները Orta:Վանի ամրոցի սենյակների ներքին տեսքը։ Հատակագիծը կազմվել է 1916 թվականին ռուսական հնագիտական արշավախմբի կողմից։ աջից՝ Քարանձավային սուրբ դարպասները, որը կիրառվել է կրոնական նպատակներով։ Հաճախ դիտարկվում է որպես Մհերի դուռ, Վան։ |
Աքեմենյան ժամանակաշրջանի արձանագրություններ Վանի բերդի շրջակայքում | ||
---|---|---|
![]() |
![]() | |
ձախից՝ Վանա լիճը Վանի միջնաբեդից կենտրոնում՝ Քսերքսես I-ի արձանագրությունը աջից՝ Ամրոցի ներքին հատվածներից մեկը, Վան |
Վանի բերդի ներքին տեսքը | ||
---|---|---|
![]() |
![]() |
![]() |