Վասիլ Բարվինսկի | |
---|---|
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Василь Олександрович Барвінський |
Ծնվել է | փետրվարի 20, 1888 Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Երկիր | Ավստրո-Հունգարիա, ZUNR, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն, ԽՍՀՄ և Ուկրաինական ԽՍՀ |
Մահացել է | հունիսի 9, 1963 (75 տարեկան) Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն[1] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Լվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Անդամակցություն | Q12154918? |
Vasyl Barvinskyi Վիքիպահեստում |
Վասիլ Բարվինսկի (ուկրաիներեն՝ Василь Олександрович Барвінський, փետրվարի 20, 1888, Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունիսի 9, 1963, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, քննադատ, մանկավարժ, երաժշտագետ, երաժշտական կյանքի կազմակերպիչ[2]։ XX դարի ուկրաինական երաժշտական մշակույթի նշանավոր ներկայացուցիչ[3]։ Ուկրաինացի առաջին կոմպոզիտորներից մեկն էր, ում հաջողվել է միջազգային ճանաչման հասնել։ Նրա ստեղծագործությունները հրատարակվել են ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև Վիեննայում, Լայպցիգում, Նյու Յորքում (Universal Edition), Ճապոնիայում։ Բարվինսկին ղեկավարել է Լվովի երաժշտական ուսումնարանը (1915-1948), Լիսենկոյի անվան կոնսերվատորիան, ճանաչվել որպես երաժշտական կյանքի կազմակերպիչ-առաջնորդ։ Նրա անունով է կոչվում ուկրաինական Դրոգոբիչ քաղաքի երաժշտական ուսումնարանը[4]։
Ծնվել է 1888 թվականի փետրվարի 20-ին Տերնոպոլում։ Սերում էր հին ազնվականական տոհմից։ Հայրը՝ Օլեքսանդր Բարվինսկին, ճանաչված մանկավարժ էր, քաղաքական ու հասարակական գործիչ, ով 1917 թվականին նշանակվել է Ավստրիայի վերին պալատի անդամ, մայրը՝ Եվգենիա Բարվինսկան, երգչուհի ու դաշնակահարուհի էր և դարձել է իր Վասիլ որդու երաժշտության առաջին դասատուն[5]։ Ապագա կոմպոզիտորը երաժշտական մասնագիտական կրթություն է ստացել Լվովի կոնսերվատորիայում, այնուհետև Պրահայում, որտեղ նրան, այլ ուսուցիչների հետ, դասավանդել են Վիլեմ Կուրցը (Դաշնամուր), Վիտեզսլավ Նովակը (կոմպոզիցիա)[5]։ Վասիլն ամուսնացել է ճառագայթագետ-գիտնական Իվան Պուլյույի դստեր՝ Նատալյայի հետ[6]։
1939 թվականին Բարվինսկին Լվովում հիմնադրել է միջնակարգ-մասնագիտական երաժշտական ուսումնարան, որը կոչվել է Սոլոմիա Կրուշելնիցկայի անունով[7]։ Նրա առաջին սաների թվում էր Ստեֆանիա Տուրկևիչը։
1948 թվականի հունվարին խորհրդային իշխանությունը Վասիլ Բարվինսկուն կնոջ հետ ձերբակալել է, դատապարտել 10 տարվա աքսորի։ Կոմպոզիտորի աքսորում գտնված ժամանակ նրա ձեռագրերը առեղծվածային հանգամանքներում հրդեհի բաժին են դարձել։ 1958 թվականին վերադառնալով աքսորից՝ նա փորձել է վերականգնել ոչնչացված երկերը[8], սակայն այդ գործը անավարտ թողնելով՝ 1963 թվականի հունիսի 9-ին մահացել է։ Նրա շատ ստեղծագործություններ այդպես էլ չեն հայտնաբերվել և համարվում են առմիշտ կորսված։ Վասիլ Բարվինսկին 1964 թվականին հետմահու արդարացվել է[9][10][11]։
Թաղվել է Լվովի Լիչակովյան գերեզմանատանը՝ ընտանեկան շիրմատեղիում[12]։
Բարվինսկին գրել է շուրջ 30 ստեղծագործություն, որոնք, երաժշտագետներից շատերի կարծիքով, “… հասուն են, խոհուն, նուրբ”։ Նա ստեղծագործել է տարբեր ժանրերով, հիմնականում ուշ ռոմանտիզմի ոճով, որին համադրել է իմպրեսիոնիստական տարրեր։ Զգացվում է նաև ուկրաինական բանահյուսության խոր ազդեցությունը։ Բարվնսկու պահպանված գործերից շատերը այսօր էլ կատարվում են, հնչում աշխարհ տարբեր ծայրերում[5]։ 2017 թվականին թողարկվել է «The Silenced Voice of Vasyl Barvinsky» խտասկավառակը։
Ուկրաինական ռապսոդիա (Ukrayinska Rapsodiya - Українська рапсодія) նվագախմբի համար (1911)
Դաշնամուրային շարք "Սեր" (Liubov - Любов)
Դաշնամուրային սոնատ C sharp minor
Դաշնամուրային տրիո A minor
Դաշնամուրային պրելյուդներ
Դաշնամուրային կոնցերտ F minor
Հինգ մինիատյուր՝ ուկրաինական բանահյուսական թեմաներով
Դաշնամուրային շարք "Koliadky i Shchedrivky" (Колядки і щедрівки)
Դաշնամուրային ժողովածու մանուկների համար․ "Մեր արևը դաշնամուր է նվագում" (Nashe Sonechko Hraye na Fortepiano - Наше сонечко грає на фортепіано)
Ուկրաինական սյուիտ (Ukrayinska syuyita - Українська сюїта)
Լեմկիվյան սյուիտ (Lemkivshchyna) (Lemkivska syuyita - Лемківська сюїта)
Լեմկիվյան պարեր (Lemkivski tantsi - Лемківські танці)
Խմբերգային մինիատյուր․ Արևն արդեն մայր է մտել" (Uzhe sonechko zakotylosia - Уже Сонечко Закотилося)
Մանկական խմբերգեր․
Տոնածառի շուրջ (Na yalynku - На ялинку)
Ամառ - (Lito - Літо)
Դպրոցականների երգ (Pisnia Shkoliariv - Пісня школярів)
Բանահյուսական երգերի գործիքավորումներ․
Սարալանջին երկու ընկուզենի (Tam na hori dva dubky - Там на горі два дубки)
Լեմկիվյան ժողովրդական երկու երգ (Dvi lemkivski narodni pisni - Дві Лемківські народні пісні)
Ժողովրդական երգերի մենակատարային վեց գործիքավորում՝ իրականացված 1912 թ․
Yanhil-yahilochka (Ягіл-ягілочка)
Oi, khodyla divchyna berizhkom (Ой, ходила дівчина беріжком)
Chy ty virno mene liubysh (Чи ти вірно мене любиш)
Vyishly v pole kosari (Вийшли в поле косарі)
Oi, ziydy, ziydy, yasen misiatsiu (Ой, зійди, зійди, ясен місяцю)
Օրորոցային՝ Oi Khodyt Son (Ой ходиь сон)
Կամերային երաժշտություն
Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար
Նոկտյուրն թավջութակի համար (1910)
Ժողովրդական երգերի թեմաներով վարիացիաներ թավջութակի համար․ (1918) (Variatsiyi na temu narodnoyi pisni "Oi, pyla, pyla ta Lymerykha na medu" - Варіації на тему народної пісні "Ой, пила, пила та Лимериха на меду")
"Dumka" ալտի համար (1920) (Думка)
Սոնատ և սյուիտ ալտի և դաշնամուրի համար
Սյուիտ ալտի համար (1927)
Սեքստետ դաշնամուրի և աղեղնավոր հինգ գործիքի համար
Աղեղնավոր գործիքների կվարտետ "Molodijniy" (հրատարակվել է 1941 թ․)
Աղեղնավոր գործիքների կվարտետ B flat major
Ջութակի համար․ "Humoreska", "Sumna Pisnia", "Kozachok", "Metelytsia", "Pisnia bez sliv", հայտնի է նաև "Harodna Melodiya" վերնագրով
Բելա Բարտոկը Լվովում (Bela Bartok U Lvovi - Бела Барток у Львові)
Ակնարկ ուկրաինական երաժշտության պատմության (Ohliad istoriyi ukrayinskoyi muzyky - Огляд історії української музики)
Ուկրաինական երաժշտություն (Ukrayinska muzyka -Українська музика)
Ուկրաինական երաժշտության նոր դարը (համահեղինակներ՝ Ստեշկո և Լյուդկևիչ)(Nova doba ukrainskoyi muzyky -Нова доба української музики)
Իմ հուշերը Նիկոլայ Լիսենկոյի մասին (1937) (Moyi spohady pro Mykolu Lysenka - Мої спогади про Миколу Лисенка)
"Viktor Kosenko" (1939)
Վ․ Նովակի ստեղծագործությունը (Tvorchist V. Novaka - Творчість В. Новака)
Ուկրաինական ժողովրդական երգն ու ուկրաինացի կոմպոզիտորները (Պրահա, 1914) (Ukrayinska narodna pisnia i ukrayinski kompozytory -Українська народна пісня і українські композитори)
Ուկրաինական ժողովրդական երգերի բնույթը և դրանց քննությունը (Kharakterystyka ukrayinskoyi narodnoyi pisni ta yiyi doslidzhennia - Характеристика української народної пісні та її дослідження)
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Բարվինսկի» հոդվածին։ |
|