Վասիլի Աբաև Васо Абайты | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2 (15), 1900[1] Կոբի, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 18, 2001[2][3][4][…] (100 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | բանասեր, լեզվաբան, իրանագետ, հայրենագետ, ստուգաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ լեզվաբանության ինստիտուտ և Ռուսաստանի ազգային գրադարան[5] |
Գործունեության ոլորտ | բանասիրություն, լեզվաբանություն, Իրանագիտություն, գավառագիտություն, ստուգաբանություն և մանկավարժություն |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[6] |
Եղել է գիտական ղեկավար | Դանդամաև, Մագոմեդ Աբդուլ-Կադիրովիչ |
Պարգևներ | |
![]() |
Աբաև Վասիլի Իվանովիչ (օսերեն՝ Васо Абайты, դեկտեմբերի 2 (15), 1900[1], Կոբի, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 18, 2001[2][3][4][…], Մոսկվա, Ռուսաստան[1]), օս լեզվաբան, օսագետ և իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1962 թ.), պրոֆեսոր (1969 թ.), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Անգլիայի Ասիական Թագավորական ակադեմիայի համայնքի անդամ (1966 թ.), Հելսինկիի ֆիննա-ուգոռական համայնքի թղթակից անդամ, Վրաստանի և Հյուսիսային Օսիայի գիտությունների վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981 թ.)։
Զբաղվել է օսական բարբառագիտության, ազգագրության, բանահյուսության, օսերենի հնչյունաբանության, իմաստաբանության, պատմական բառագիտության հարցերի ուսումնասիրությամբ։ Աբաևի «Օսերենը և բանահյուսությունը» (1949) նվիրված է օսերի ծագմանը, մշակութային անցյալին, նրանց լեզվի կրած ազդեցություններին, հիմնական բարբառների (իրոնյան և դիգորյան) տարբերություններին։ «Օսերենի պատմա-ստուգաբանական բառարան»-ում (հատոր 1, 1958) Աբաևը տվել է օսերենի բառերի ստուգաբանությունն ու պատմությունը շուրջ 190 լեզուների նյութի հիման վրա, բացահայտել նրա, իբրև հնդեվրոպական լեզվի, կապերն ու առնչություններն այլ լեզուների, այդ թվում և հայերենի հետ։
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Աբաև» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Աբաև» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 12)։ ![]() |