Վասիլի Կարասյով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 14, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ակումբ՝ | Universitet Yugra Surgut?, Ալբա Բեռլին, BC Spartak Saint Petersburg?, Խիմկի ԲԱ, PBC Ural Great Perm?, Զենիթ ԲԱ, ԲԿՄԱ Մոսկվա, Անադոլու Էֆես, G.S. Iraklis Thessalonikis (men's basketball)? և Լոկոմոտիվ Կուբան ԲԱ |
Հասակ՝ | 193 սանտիմետր |
Քաշ՝ | 93 կիլոգրամ |
Վասիլի Կարասյով (ռուս.՝ Василий Николаевич Карасев, ապրիլի 14, 1971, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ ու մարզիչ։ Եղել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» բասկետբոլային թիմի գլխավոր մարզիչը։
Մի քանի տարվա ընթացքում Կարասյովը եղել է Ռուսաստանի սուպերլիգայի «ԲԿՄԱ Մոսկվա» բասկետբոլային ակումբի մեկնարկային խաղարկողը Եվրալիգայում։ Այդ թիմի կազմում դուրս է եկել 1996 թվականի Եվրալիգայի քառորդ եզրափակիչ։ 1997, 1998 և 1999 թվականներին ընտրվել է ՖԻԲԱ Եվրոպայի ամենամյա ՖԻԲԱ եվրոաստղերի ցուցադրական խաղերում[1]։ Համարվել է 1990-ական թվականների լավագույն եվրոպական խաղարկողներից մեկը։
Կարասյովը 1993 թվականից մինչև 2003 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականի մեկնարկային խաղարկողն է եղել։ Այդ հավաքականի կազմում նվաճել է Եվրագավաթի երկու մեդալ՝ 1993 թվականին արծաթե մեդալ և 1997 թվականին՝ բրոնզե մեդալ։ Նվաճել է նաև բասկետբոլի աշխարհի առաջնության երկու արծաթե մեդալ 1994 և 1998 թվականներին։
1998 թվականի ՖԻԲԱ-ի Աշխարհի առաջնությունում արժանացել է լավագույն հինգ խաղացողներին տրվող մրցանակին։
Պրոֆեսիոնալ բասկետբոլ խաղալը թողնելուց հետո Կարասյովը սկսել է աշխատել որպես բասկետբոլի մարզիչ։ Դարձել է «Տրիումֆ Լյուբերցի» թիմի գլխավոր մարզիչը, որը հետագայում՝ 2012 թվականին անվանափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի»։
Վասիլին Ռուսաստանի բասկետբոլի ազգային հավաքականի ավագ խաղացող Սերգեյ Կարասյովի հայրն է, որը հանդես է եկել նաև «Կանտոն Չարջ», «Կլիվլենդ Կավալիերս», Բասկետբոլի ազգային ասոցիացիայի անդամ «Բրուքլին Նեթս» պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբների կազմում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Կարասյով» հոդվածին։ |
|