Վասիլիսա Ստեպանովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | rower |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 26, 1993[1] (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տվեր, Ռուսաստան[2] |
Հասակ՝ | 174 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 80 կիլոգրամ[1] |
Վասիլիսա Անդրեևնա Ստեպանովա (ռուս.՝ Василиса Андреевна Степанова, հունվարի 26, 1993[1], Տվեր, Ռուսաստան[2]), ռուս թիավարուհի, որը հանդես է գալիս երկյակների և քառյակների մրցումներում։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի 2019 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր։
Ծնվել է 1993 թվականին Տվերում և եղել է թիավար Անդրեյ Կոստիգովի սպորտային ընտանիքի երկրորդ երեխան։ Լողալ սկսել է մանկուց, բայց տասնհինգ տարեկանում որոշել է կենտրոնանալ թիավարության վրա։ Մարզուհու առաջին մարզիչը եղել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ալեքսանդր Ալեքսեևիչ Սերգեևը։ 16 տարեկանում դարձել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի անդամ։
2010 թվականին մարզուհու նոր մարզիչ է դարձել իր հայրը, որն այդ ժամանակ դարձել էր ԲԿՄԱ ակումբի մարզիչը։ 2014 թվականին հաղթել է աշխարհի երիտասարդական առաջնության քառյակների մրցավազքում։ Դասական թիավարության հետ միասին զբաղվել է նաև ափամերձ թիավարությամբ, այս մարզաձևում դարձելլ է աշխարհի չեմպիոն 2019 թվականին։
Նույն 2019 թվականին բրոնզե մեդալ է նվաճել Լյուցեռնում կայացած Եվրոպայի ութերորդ առաջնությունում։
2021 թվականի մայիսին շվեյցարական Լյուցեռն քաղաքում Ռուսաստանի թիմն իրավունք է ստացել մասնակցելու Տոկիոյի Օլիմպիական խաղերին[3]։ Հուլիսի 29-ին Ելենա Օրյաբինսկայայի հետ զույգով Վասիլիսա Ստեպանովան նվաճել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ (երկյակներ)[4]։
2014 թվականին ամուսնացել է թիավար Վասիլի Ստեպանովի հետ և վերցրել ամուսնու ազգանունը։ Ապրում է Մոսկվայում[5]։
|