Վասկավան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։
Գյուղն ավերվել և կողոպտվել, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
XX դարի սկզբին ուներ 30 տուն՝ 200 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, արհեստներն ու առևտուրն էր։
Վասկավանն ուներ Ս. Վասիլկա անունով եկեղեցի[2]։
|