Վատ Ռոնգ Խուն วัดร่องขุ่น | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վատ |
Երկիր | Թաիլանդ |
Տեղագրություն | Թաիլանդ |
Ճարտարապետ | Չալերմչայի Կոսիտպիպատ |
Հիմնադիր | Չալերմչայի Կոսիտպիպատ |
Ճարտարապետական ոճ | Buddhist art? |
Wat Rong Khun, Chiang Rai Վիքիպահեստում | |
วัดร่องขุ่น.com |
Վատ Ռոնգ Խուն (թաի.՝ วัดร่องขุ่น), բուդդայական տաճար, գտնվում է Թաիլանդի Չիանգ Ռայ քաղաքից ոչ հեռու։ Հայտնի է Սպիտակ տաճար անվամբ։
Կառուցվել է 1997 թվականին թայցի նկարիչ Չալերմչայու Կոսիտպիպաթի նախագծով։ Տաճարը կառուցված է ոչ ավանդական բուդդայական ձևով։ Տարբերվում է նրանով, որ զարդարանքները կատարված են գերազանցապես սպիտակ նյութերով։
2014 թվականի մայիսի 5-ի երկրաշարժից տաճարը լուրջ վնասվել է։ Սկզբում տաճարի ստեղծողը հայտարարել է, որ կառույցը վերականգնման ենթակա չի և տաճարը կթողնվի քանդված տեսքով, սակայն հետո որոշում է ընդունվում վերականգնել տաճարի սկզբնական տեսքը[1][2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վատ Ռոնգ Խուն» հոդվածին։ |
|