Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 8, 1992[1][2] (33 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայաստան | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 179 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 20 հունվարի, 2019: |
Վարդան Գրիգորիի Պողոսյան (մարտի 8, 1992[1][2], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, «Բանանց» ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։
Վարդան Պողոսյանը սովորել է «Սպարտակի» երկրորդ թիմի մարզական դպրոցում։ Տասնվեց տարեկանում եղել է Մոսկվայի առաջնության լավագույն ռմբարկուների թվում[3]։ Դրանից հետո որոշել է ընդունել Իսպանիայից ստացած առաջարկը։ Մինչև 19 տարեկանը խաղացել է երիտասարդական թիմերում, ինչից հետո պայմանագիր է կնքել «Մուրսիայի» հետ, բայց գրեթե չի ստացել խաղային պրակտիկա ակումբի հիմնակա կազմում՝ հանդես գալով երկրորդ թիմում կամ վարձավճարով[3]։
2014 թվականին Վիկտոր Գոնչարենկոն Վարդան Պողոսյանին հրավիրել է «Կուբան», բայց «Մուրսիայի» ղեկավարությունը նրան ստիպել է մնալ ևս կես տարի՝ մինչև պայմանագրի ավարտը։ 2015 թվականի փետրվարի 22-ին մասնակցել է մեկ խաղի «Տոսնոյի» կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկության՝ 15-րդ տեղի համար անցկացված խաղին ընդդեմ «Սոկոլի» (1:1, 4:5 11 մետրանոցներով)[4]։ Երբ Պողոսյանը տեղափոխվել է Կրասնոդարի ակումբ, այն արդեն գլխավորում էր նոր մարզիչ՝ Լեոնիդ Կուչուկը։ Հիմնական թիմի հետ հավաքների մասնակցելուց հետո մարզիչը Պողոսյանին ուղարկել է երիտասարդական կազմ[3]։ Այդ թիմի կազմում Պողոսյանն անցկացրել է ինը խաղ և խփել վեց գոլ[5]՝ այդ թվում ձևակերպելով դուբլ «Կրասնոդարի» իրենց հասակակիցների դեմ խաղում[6]։
2015 թվականի ամռանը «դեղնականաչներն» Անթալիայում անցկացրած հավաքների ժամանակ խաղացել են «Փյունիկի» դեմ․ Պողոսյանը խաղի ընթացքում եղել է պահեստայինների նստարանին, սակայն հայկական ակումբի ղեկավարությունը որոշել է նրան հրավիրել իրենց թիմ։ Տասներկու խաղերում Պողոսյանը խփել է ութ գոլ և հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական[3]։
2016 թվականի հունվարին հավաքականի մարզչական շտաբի երաշխավորությամբ Վարդան Պողոսյանը տեղափոխվել է մոլդովական «Դաչիա»[7], որի հետ կնքել է երկամյա պայմանագիր։ Սակայն Իսպանիայում անցկացվող ձմեռային հավաքների ժամանակ Պողոսյանը կոտրել է ոտքը, և ակումբի չի ցանկացել սպասել ֆուտբոլիստի ապաքինմանը՝ խզելով նրա հետ կնքված պայմանագիրը[3]։ Պողոսյանը վերադարձել է «Փյունիկ»։ 2016/17 մրցաշրջանում եղել է թիմի ավագ։ 2017 թվականի ամռանը հեռացել է ակումբից և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել մակեդոնական «Ռաբոտնիչկի»[8]։
Խաղերը հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Պողոսյանի գոլերը | Մրցություն | |
1 | 8 հոկտեմբերի, 2015 | ![]() |
4:0 | - | Ընկերական խաղ | |
2 | 11 հոկտեմբերի, 2015 | ![]() |
0:3 | - | ԵԱ-2016 նախընտրական խաղեր | |
3 | 8 հոկտեմբերի, 2016 | ![]() |
0:5 | - | ԵԱ-2018 նախընտրական խաղեր |
Ընդհանուր՝ 3 խաղ / 0 գոլ, 3 պարտություն
|