Գյուղ | ||
---|---|---|
Վարզահան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բաբերդի գավառակ | |
Այլ անվանումներ | Վարազահան, Վարզագան, Վարզախան, Վարզական, Վարզեհան, Վարզըհան, Վարզհան, Վարզուխան, Վարզուհան, Վարձախան, Վարձական, Վարձահան, Վարձուխան, Ուչքիլիսա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 69000 | |
|
Վարզահան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք, Վարջինե գետի ձախ ափի տարածքում, Բաբերդ-Գյումուշխանե ճանապարհից աջ։
Գյուղը 1314 թվականի ձեռագիր հիշատակարանում հիշատակվել է Վարզեհան անվանմամբ։ Բնակավայրը նախկինում շատ մեծ է եղել և ունեցել է 1800 բնակիչ, սակայն թուրքերի ու լազերի հարձակումների պատճառով այն աստիճանաբար փոքրացել է։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրքերի կողմից տեղի ողջ բնակչությունը սրի է քաշվել։
1909 թվականին ուներ 100 տուն` 700 զուտ հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն, երկրագործությունն ու առևտուրն էր։
Գյուղն ուներ հին ու ընդարձակ գերեզմանոց` խոյաքանդակ տապանաքարերով։
Վարզահանն ուներ 3 եկեղեցիներ`
Գյուղն ուներ վարժարան, որտեղ մինչև 1915 թվականը սովորում էին 100 տղա և աղջիկ[2]։