Վարձու սեր թուրքերեն՝ Kiralik Ask | |
---|---|
Ժանր | ռոմանտիկ կոմեդիա |
Երկիր | Թուրքիա |
Ռեժիսոր | Մեթին Բալեքօղլու (1-20), Բարըշ Յոշ (21-43), Շենոլ Սյոնմեզ(44-69) |
Գլխավոր դերերում | Բարըշ Արդուչ Էլչին Սանգու Սալիհ Բադեմջի Սինեմ Օզթյուրք Ներգիս Քումբասար[1] |
Պրոդյուսեր | Մյուգե Թուրալը Փաք Մելդա Փերահյա Յալչըն Մեհմետջան Յուքսել |
Սցենարիստ | Մերիչ Աչեմի, Դենիզ Չոսքուն |
Երաժշտություն | Alpay Göktekin Zeynep Alasya |
Պատմվածքի վայր | Ստամբուլ |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 69 |
Հեռուստաալիք | Star TV |
Ընկերություն | Ortaks Yapım |
Պատկերի ձևաչափ | 576i (16:9 SDTV) 1080i (HDTV) |
Ձայնի ձևաչափ | Stereo |
Պաշտոնական կայքէջ |
Kiralık Aşk (թուրքերեն՝ Kiralik Ask), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV հեռուստաալիքով։ Հեռուստասերիալում նկարահանվել են Բարըշ Արդուչը, Էլչին Սանգուն, Սալիհ Բադեմջին, Սինեմ Օզթյուրքը, Ներգիս Քումբասարը և այլք։ Հեռուստասերիալը Թուրքիայում մեծ հեղինակություն է վայելել և շաբաթական մեկ սերիա է ցուցադրվել։ Շաբաթական ռեյտինգում հեռուստասերիալը զբաղեցրել է առաջին հորիզոնականը[2]։ 2016 թվականի սեպտեմբերի 23-ից մինչ 2017 թվականի հունվարի 20-ը ցուցադրվել է հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը՝ Star TV-ի եթերում։
Օմերը գեղեցիկ և հաջողակ դիզայներ է։ Նրա կյանքում ամեն ինչ բարեհաջող է դասավորվում, մինչ այն պահը, երբ հարազատները գալիս են այն եզրակացության, որը Օմերին պետք է անմիջապես ամուսնացնել։ Պլանի իրագործման համար՝ նրանք ընտրում են համապատասխան աղջկա, որը, ըստ նրանց, լավագույն թեկնածուն է։ Նա գեղեցիկ, խելացի աղջիկ է, ով վերջերս է վերադարձել Միացյալ Նահագններից։ Սակայն Օմերը պատրաստ չէ բաժանվելու իր ազատ կյանքից։ Նա պահից կախված համբուրում է պատահական մի աղջկա՝ Դեֆնեին։ Օմերը դա անում է միայն նրա համար,որ հասկացնի, թե իբր ինքը սիրեցյալ ունի։ Սակայն այդ քայլը դառնում է նրա հետագա կյանքի ողջ ընթացքը փոխող գործողություն։ Դեֆնեն սկսում է աշխատել՝ որպես Օմերի օգնական։ Նա գիտակցում է, որ սիրում է Օմերին, սակայն չի կարող նրա հետ լինել, քանի որ ինքը ունի գաղտնիք, որը այնքան էլ հաճելի չի լինի Օմերի համար։
Եթերաշրջան | Սերիաներ | Եթերաշրջաններ | Ժամ | Հեռուստաընկերություն և հեռուստաեթերաշրջան | ||
---|---|---|---|---|---|---|
Եթերաշրջանի սկիզբ | Եթերաշրջանի ավարտ | |||||
1 | 52 | Հունիսի 19 2015 | Հունիսի 24 2016[3] | Ուրբաթ 20:00 | 2015-16 Star TV | |
2 | 17 | Սեպտեմբերի 23 2016[4] | Հունվարի 20 2017 | Ուրբաթ 20:00 | 2016-17 Star TV |
|