Վարորդ Վերայի համար ռուս.՝ Водитель для Веры | |
---|---|
Երկիր | Ռուսաստան Ուկրաինա |
Ժանր | դրամա |
Թվական | 2004 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Պավել Չուխրայ |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Ռոդնյանսկի, Իգոր Տոլստունով և Միխայիլ Զիլբերման |
Սցենարի հեղինակ | Պավել Չուխրայ |
Դերակատարներ | Իգոր Պետրենկո, Բոգդան Ստուպկա, Մարինա Գոլուբ, Ալյոնա Բաբենկո և Անդրեյ Պանին |
Օպերատոր | Իգոր Կլեբանով |
Երաժշտություն | Էդուարդ Արտեմև |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Առաջին ալիք, Profit և 1+1 |
Տևողություն | 105 րոպե |
Բյուջե | $3 մլն[1] |
«Վարորդ Վերայի համար» (ռուս.՝ Водитель для Веры, ուկրաիներեն՝ Водій для Віри), 2004 թվականի ռուս-ուկրաինական ֆիլմ, որի ռեժիսորը և սցենարի հեղինակը եղել է Պավել Չուխրայը[2]։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Խորհրդային Միությունում 1960-ական թվականներին։ Սերժանտ Վիկտորը երիտասարդ է ու վայելչակազմ, կյանքին նայում է պարզ ու պրագմատիկ։ Նա պատրաստ է ամեն ինչի, որպեսզի հասնի իր գլխավոր նկատակին՝ առաջ գնալ կարիերայի ոլորտում։ Հաջողությունը Վիկտորի կողմն է, և կրեմլյան վաշտի կուրսանտին բանակային գեներալը դարձնում է իր անձնական վարորդը։
Գեներալ-լեյտենանտ Սերովը մտադիր է Վիկտորի ամուսնացնել իր կաղ ու անհաջողակ դստեր՝ Վերայի հետ, ինչը Վիկտորին բոլորովին չի վրդովվեցնում։ Նա մեծացել է մանկատանը, աղքատության մեջ և բարձր խավում տեղ գրավելու հնարավորության համար նա պատրաստ է ամուսնանալ գեներալի դստեր հետ։ Վերան չի նկատում նրա սառը հաշվարկը և մտերմանում է նրա հետ։ Վիկտորը, մշտապես հոգ տանելով Վերայի մասին, փոխում է վերաբերմունքը՝ աղջկա նկատմամբ զգալով կարեկցություն ու քնքշություն։
Նրանք տարօրինակ սիրավեպը զարգանում է Ղրիմում՝ Սևաստոպոլի մոտ գտնվող տանը։ Սևծովյան ափի արևը, 1960-ական թվականների երաժշտությունը, նորաձևությունը, կենցաղն ու զվարճանքները ֆիլմում ներկայացվում են պետական ոլորտում ազդեցության համար մղվող պայքարին զուգահեռ, և այդ պայքարում գեներալի, նրա հղի դստեր ու վարորդ Վիկտորի կյանքն ընդամենը մանրուք է։
Դերասան | Դեր |
---|---|
Իգոր Պետրենկո | վարորդ Վիկտոր |
Ալյոնա Բաբենկո | Վերա Սերովա |
Բոգդան Ստուպկա | գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սերով |
Անդրեյ Պանին | կապիտան Սավելև |
Եկատերինա Յուդինա | Լիդա |
Մարինա Գոլուբ | Զինաիդա |
Վալերի Բարինով | գեներալ Կլիմենկո |
Նատալյա Գուդկովա | Անժելա |
Ալիսա Գրեբենշչիկովա | Կարմրահեր |
Դմիտրի Վիսոցկի | Ռոխես |
Նատալյա Գորշկովա | դայակ |
Ալեքսեյ Զելենսկի | առաջին քննիչ |
Սերգեյ Ուդովիկ | երկրորդ քննիչ |
Ալեքսանդր Մեզենցև | բժիշկ |
Վլադիմիր Կովալ | գինեկոլոգ |
Ալեքսանդր Շավրին | պաթոլոգոանատոմ |
Օլեգ Լոպուխով | համհարզ |
Ալեքսանդր Ֆաստովսկի | |
Գալինա Պետրովա | Մերայի ազգականուհին |
Ալեքսանդր Դեդյուշկո |
Ցանկը ներկայացված է ըստ IMDb կայքի տվյալների[3]։
Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Կատեգորիա | Ներկայացված | Արդյունք | |
Լավագույն հայրենական ֆիլմ | Առաջադրված | |||
Կնոջ լավագույն դերակատարում | Ալյոնա Բաբենկո | Առաջադրված | ||
Կնոջ լավագույն դերակատարում կինոյում | Ալյոնա Բաբենկո | Հաղթանակ | ||
Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում | Բոգդան Ստուպկա | Հաղթանակ | ||
Լավագույն խաղարկային ֆիլմ | Առաջադրված | |||
Լավագույն ռեժիսորական աշխատանք | Պավել Չուխրայ | Առաջադրված | ||
Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում | Անդրեյ Պանին | Առաջադրված | ||
Լավագույն երաժշտություն ֆիլմի համար | Էդուարդ Արտեմև | Առաջադրված | ||
«Ոսկե վարդ» գլխավոր մրցանակ | Հաղթանակ | |||
Ժյուրիի հատուկ մրցանակ | Պավել Չուխրայ | Հաղթանակ | ||
Գրիգորի Գորինի անվան մրցանակ «Լավագույն սցենարի համար» | Պավել Չուխրայ | Հաղթանակ | ||
Մրցանակ «Պրոդյուսերական լավագույն նախագծի համար» | Իգոր Տոլստունով և Ալեքսանդր Ռոդնյանսկի | Հաղթանակ | ||
«Բյուրեղապակե գլոբուս» | Առաջադրված | |||
Լավագույն երաժշտություն ֆիլմի համար | Էդուարդ Արտեմև | Հաղթանակ | ||
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք | Օլգա Կրավչենյա | Հաղթանակ | ||
Տարվա բացահայտում | Ալյոնա Բաբենկո | Հաղթանակ | ||
Լավագույն խաղարկային ֆիլմ | Առաջադրված | |||
Լավագույն ռեժիսորական աշխատանք | Պավել Չուխրայ | Առաջադրված | ||
Տղամարդու լավագույն դերակատարում | Բոգդան Ստուպկա | Առաջադրված | ||
Կնու լավագույն դերակատարում | Ալյոնա Բաբենկո | Առաջադրված | ||
Երկրորդ պլանի տղամարդու դերակատարում | Անդրեյ Պանին | Առաջադրված | ||
Գրան-պրի | Պավել Չուխրայ | Հաղթանակ |
|