Վարսագեղ հերմաֆրոդիտ | |
Վարսագեղ հերմաֆրոդիտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ջղախոտազգիներ (Plantaginaceae) |
Ցեղ | Վարսագեղազգիներ (Callitriche) |
Տեսակ | Վարսագեղ հերմաֆրոդիտ (C. hermaphroditica) |
Միջազգային անվանում | |
Callitriche hermaphroditica | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Վարսագեղ հերմաֆրոդիտ (լատին․՝ Callitriche hermaphroditica), վարսագեղազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ամբողջությամբ ջրում սուզված միամյա լողացող բույս է։ Տերևները մանր են, գծային, մուգ կանաչ, թափանցիկ և մեկ ջղով։ Տերևների անոթներում գտնվող ծաղիկները ծաղկակիցներ չունեն։ Ծաղկապատը բացակայում է։ Պտուղը չոր է, լայն-թևավոր, չորս բլթակներով և չորս սերմերով[1]։
Հայաստանում հանդիպում է միայն Ապարանի ֆլորիստիկական շրջանում և Չիլի լճում։ Բացի Հայաստանից, ընդհանուր արեալը ընգրկում է բարեխառը Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան[1]։
Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 2000 մ բարձրությունների վրա, լճակներում և ճահճացած տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Կովկասում հայտնի է միայն Հայաստանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված կլիմայի գլոբալ փոփոխության և անթրոպոգեն գործոնների հետ, սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Հոմանիշական անուններ[2]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարսագեղ հերմաֆրոդիտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարսագեղ հերմաֆրոդիտ» հոդվածին։ |
|
|