Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակ | |
---|---|
Տեսակ | մարդու իրավունքների մրցանակ |
Ենթատեսակ | մարդու իրավունքների մրցանակ |
Հիմնադրվել է | 2013 |
Պարգևադրող | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով և Václav Havel Library? |
Անվանված է | Վացլավ Հավել |
Կայք | vaclavhavel.cz |
Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակ - 60․000 եվրո արժողությամբ ամենամյա մրցանակ, որը տրվում է մարդու իրավունքները պաշտպանող հասարակական ակնառու գործիչներին[1][2]։ Անվանակարգում ներկայացվում են անհատներ, ոչ կառավարական կազմակերպություններ և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր հաստատություններ։ Մինչ օրս մրցանակ ստացած յոթ հաղթողներից հինգը գտնվում էին կալանքի տակ ՝ իրենց իրավապաշտպան գործունեության պատճառով։
Մրցանակը հիմնադրվել է 2013 թվականին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, Վացլավ Հավելի և Charta 77 հիմնադրամի ջանքերով[3][4] և անվանվել ի պատիվ Չեխոսլովակիայի և Չեխիայի հանրապետության առաջին նախագահ Վացլավ Հավելի պատվին։ 2009 թվականին այն վերանվանվել է Մարդու իրավունքների Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մրցանակի և շնորհվել է երկու տարին մեկ[1]։ Սա մեկն է այն բոլոր մրցանակներից, որը շնորհվում է Եվրոպայի Խորհրդի տարբեր հաստատությունների կողմից [1]։
Մրցանակը որոշվում է Ժյուրիի կողմից, որը բաղկացած է Խորհրդարանական վեհաժողովի նախագահից և մարդու իրավունքների հարցերով փորձառություն ունեցող վեց անկախ անդամներից։ Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերին ժյուրին կազմում է երեք անվանակարգից բաղկացած ցանկ, իսկ հոկտեմբերին հայտնի է դառնում տարվա մրցանակակիրը։ Մրցանակը շնորհվում է հատուկ արարողությամբ, որը տեղի է ունենում Ստրասբուրգում՝ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ[5]։ Չեխիայի նախկին առաջին տիկին Դագմար Հավլովան նույնպես հրավիրված էր արարողակարգին։ Ամեն տարի Պրահայում կազմակերպվում է մրցանակին նվիրված միջոցառում։
Մրցանակաբաշխության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է Պրահայի Չեռնինյան պալատում, 2013 թ. մարտի 25-ին ԵԽԽՎ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի կողմից[5]։ Միջոցառմանը ներկա էր նաև առաջին փոխվարչապետը և Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարար Կառլ Շվարցենբերգը[6]։ Մրցանակի մի մասը նվիրաբերում է խորհրդարանական վեհաժողովը, իսկ մի մասը Չեխիայի Արտաքին Գործերի նախարարությունը։
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների մրցանակի հաղթողներ, որոնք նախորդեցին Վացլավ Հավելի մարդու իրավունքների մրցանակին.
Թեկնածուները հայտագրվում են յուրաքանչյուր տարվա հունվարին։ Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը սահմանվում է ապրիլին։ Առաջադրումները կատարվում են առցանց համաժողովի պաշտոնական կայքում, երկու պաշտոնական լեզուներով՝ անգլերեն և ֆրանսերեն։ Կանոնակարգի համաձայն հովանավորները պետք է մանրամասն ներկայացնեն մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված թեկնածուի կատարած աշխատանքները, ինչպես նաև ներկայացնեն օժանդակ փաստաթղթեր։ Սեպտեմբերին ընտրվում են երեք թեկնածուներ, որոնց վերջնական ընտրությունն արվում է հոկտեմբերին, Ստրասբուրգում կայանալիք մրցանակաբաշխությունից անմիջապես առաջ։