Վաքիլ մզկիթ (պարս.՝ مسجد وکیل), մզկիթ հարավային Իրանի Շիրազ քաղաքում։ Տեղակայված է Վաքիլ շուկայից դեպի արևմուտքի, մուտքի մոտ։ Մզկիթը կառուցվել է 1751-1773 թվականներին զենդյան իշխանության օրոք, իսկ 19-րդ դարում,Ղաջարիների տիրապետության ժամանակ վերանորոգվել է։ Վաքիլ նշանակում է «փոխարքա», որը տրվել է Զենդերի դինաստիայի հիմնադիր Կարիմ Խանին։ Շիրազ քաղաքը եղել է նրա կառավարական նստավայրը, և նա քաղաքին պարգևել է շատ շինություններ, ներառյալ՝ այս մզկիթը[4]։
Վաքիլ մզկիթն ընդգրկում է 8,660 քմ տարածք։ Այն ունի ընդամենը երկու այվան, սովորական չորսի փոխարեն, հյուսիսային և հարավային կողմերում՝ լայն բակ։ Այվաններն ու բակը ձևավորված են Շիրազի արվեստի և արդյունաբերության բնութագրիչ առանձնահատկություններով։ Նրա գիշերային աղոթքների սրահը (շաբեստան) զբաղեցնում է մոտավորապես 2700 քառակուսի մետր տարածք։ Պարունակում է 48 ուղղահայաց սյուներ։ Այս դահլիճում գտնվող տաղավարը կտրված է 14 մակերեսով թռիչք ունեցող կանաչ մարմարից, որը համարվում է Զենդի ժամանակաշրջանի գլուխգործոցներից մեկը։ Ծաղկային դեկորատիվ սալիկները հիմնականում թվագրվում են Ղաջարիների ժամանակաշրջանին։
-
Մուտքի դռան կամարը
-
Մուտքի կամարի ճակատամասը
-
Շաբեստան (աղոթքի սրահ)
-
Շաբեստանի առաստաղ
-
Հյուսիսային այվանի մանրամասներ
-
Հյուսիսային այվանի առաստաղ
-
Դեպի տաղավար տանող աստիճաններ