Ավան | ||
---|---|---|
Վեզիր Քյոփրյու | ||
Վեզիր Քյոփրյու | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Վեզիր Քյոփրյուի գավառակ | |
Այլ անվանումներ | Վեզիռքյորփու, Վեզիր Քեոբրյու, Վեզիր Քեորփլու, Վեզիր Քեոփյու, Վեզիր Քյոբրու, Վեզիր Քյորփլու, Վեզիր Քյոփրյու | |
ԲԾՄ | 940 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 95 569 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 55900 | |
Պաշտոնական կայք | vezirkopru.bel.tr | |
|
Վեզիր Քյոփրյու, ավան (քաղաք) Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Վեզիր Քյոփրյուի գավառակում[1]։ Գտնվում էր Մարզվան քաղաքից 25-28 կմ հյուսիս, Ալիս գետի ստորին հոսանքի աջակողմյան վտակներից մեկի ափին։ Հանդիսանում էր գավառակի կամ գյուղախմբի կենտրոն։
Ըստ ուսումնասիրողների քաղաքը համապատասխանում է հին Պոլեմոնյան Պոնտոսի Նեսկլավդիոպոլիս քաղաքին։ Քաղաքի հայ բնակիչները կոտորվել և կողոպտվել են 1895 թվականի ջարդերի ժամանակ։ Բնակավայրի հայերը կոտորվել կամ արտաքսվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
XIX դարի կեսերին ուներ 1280, իսկ XX դարի սկզբին 4880 (600 տուն) հայ , ինչպես նաև թուրք և հույն բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակություն, անասնապահություն ու այգեգործությունն էր։ Հայերը և հույները նաև զբաղվում էին արհեստներով և առևտրով։
Վեզիր Քյոփրյուն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։
Ս. Գևորգ եկեղեցուն կից գործում էր Սահակյան վարժարանը[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|