![]() | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 13, 1979[1][2][3] (45 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Պեռնիկ, Բուլղարիա | ||||||||||||||||||||
Հասակ | 177 սանտիմետր | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վելիզար Կոստադինով Դիմիտրով (բուլղար․՝ Велизар Костадинов Димитров, ապրիլի 13, 1979[1][2][3], Պեռնիկ, Բուլղարիա), բուլղարացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 2002-2010 թվականներին նա խաղացել է Բուլղարիայի ազգային հավաքականում և անցկացրել 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
Վելիզար Դիմիտրովն իր կարիերան սկսել է հայրենի Պեռնիկ քաղաքի «Մինոր» ակումբում։ 1999 թվականին մի քանի ամիս վարձավճարով «Լիտեքսում» անցկացնելուց հետո տեղափոխվել է Սոֆիայի «Լոկոմոտիվ»[4]։
2001 թվականին Դիմիտրովը տեղափոխվել է «Մարեկ»[4]։
2002 թվականից խաղացել է Սոֆիայի ԲԿՄԱ-ում[4]։ Այդ թիմի կազմում նա ճանաչվել է 2003 թվականի Բուլղարիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ ԲԿՄԱ-ի կազմում 2003 և 2008 թվականներին դարձել է Բուլղարիայի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ, ԲԿՄԱ-ում անցկացրել է 103 հանդիպում և դարձել 30 գոլի հեղինակ[5]։
2008 թվականի ամռանը Վելիզար Դիմիտրովը տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ»[6]։ Այդ թիմում իր նորամուտը նշել է 2008 թվականի հուլիսի 19-ին «Կարպատների» հետ խաղում (1-0)[7]։ «Մետալուրգի» կազմում առաջին գոլը խփել է 2008 թվականի օգոստոսի 9-ին «Խարկով» ակումբի հետ խաղում (3-0)[8]։
2014 թվականի հունվարի 8-ին Դոնեցկի «Մետալուրգի» մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը հայտարարել է Վելիզար Դեմիտրովի խաղացողի կարիերան ավարտելու մասին[9]։
Վելիզար Դեմիտրովը նորամուտը Բուլղարիայի ազգային հավաքականում նշել է 2002 թվականի նոյեմբերի 20-ին։ Եվրոպայի առաջնության 2004 թվականի եզրափակիչ հատվածում նա երկու հանդիպում է անցկացրել[5]։
Ամուսնացած է, ունի որդի[5]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելիզար Դիմիտրով» հոդվածին։ |
|