Վեկտորային գրաֆիկական խմբագրիչները թույլ են տալիս օգտագործողին ստեղծել և խմբագրել վեկտորային պատկերները անմիջապես համակարգչի էկրանին, ինչպես նաև պահպանել դրանք տարբեր վեկտորային ձևաչափերով`CDR, AI, EPS, WMF կամ SVG[1]:
Բեզիեյի կորը թույլ է տալիս ստեղծել հանգուցային կետերով անցնող ուղիղ, բեկյալ և սահուն կորեր՝ այս կետերում որոշակի շոշափողներով,
Գունալցումը թույլ է տալիս սահմանափակ տարածքները ներկել` որոշակի գույնով կամ գրադիենտով,
Տեքստ գործիքի միջոցով ստեղծվում է տեքստեր, որոնք կարող են նաև վերածվել կորերի՝ ապահովելով պատկերը դիտումը անկախ համակարգչում առկա կամ ոչ առկա տառատեսակներից,
Երկրաչափական պատկերներ,
Մատիտը թույլ է տալիս էկրանին գծեր նկարել այնպես, ինչպես սովորական մատիտով՝ թղթի վրա։ Նման գծերը ստեղծելիս մեծ հանգուցային կետեր են առաջանում, որոնք հետագայում ցանկության դեպքում կարող են հարթեցվել[2]։
Վեկտորային խմբագրիչներին հաճախ հակադրում են կետայինի խմբագրիչներին։ Իրականում, նրանց հնարավորությունները հաճախ լրացնում են միմյանց։
Վեկտորների խմբագրիչներն ընդհանուր առմամբ ավելի հարմար են էջերի գծանշման, տիպոգրաֆիայի, պատկերանշանների ստեղծման, գեղարվեստական և տեխնիկական նկարազարդման, դիագրամների և բլոկսխեմաների ստեղծման համար։
Կետային խմբագրիչներն ավելի հարմար են լուսանկարների մշակման և ռետուշման, ֆոտոռեալիստական նկարազարդման, կոլաժների և գրաֆիկական պլանշետի օգնությամբ նկարներ ստեղծելու համար։
Կետային խմբագրիչների վերջին տարբերակները (ինչպիսիք են GIMP-ը կամ Photoshop-ը) օգտագործողին տրամադրում են նաև վեկտորային գործիքներ (օրինակ՝ ձևափոխվող կորեր), իսկ վեկտորի խմբագրիչներիները՝ (CorelDRAW, Adobe Illustrator, Xara Designer, Adobe Fireworks, Inkscape, SK1 և այլն) նույնպես իրականացնում են կետային էֆեկտներ ( օրինակ՝ գունալցում), չնայած երբեմն որոշ չափով սահմանափակ՝ կետային խմբագրիչների հետ համեմատ[3]։