Վենեսուելա Վենեսուելայի փոխնախագահ
իսպ.՝ Vicepresidente de Venezuela | |
---|---|
Պաշտոնավարում է՝ Դելսի Ռոդրիգես | |
Նշանակող | Նիկոլաս Մադուրո |
Կայք | vicepresidencia.gob.ve |
Վենեսուելայի փոխնախագահ, պաշտոնապես՝ Վենեսուելա Բոլիվարյան Հանրապետության գործադիր փոխնախագահ (իսպ.՝ Vicepresidente Ejecutivo de la República Bolivariana de Venezuela), մեծությամբ երկրորդ պետական պաշտոնը Վենեսուելայում։ Ըստ գործող Սահմանադրության նշանակվում է բացառապես պետության ղեկավարի կողմից և գտնվում է նրա անմիջական ենթակայության տակ։ Առաջին անգամ հաստատվել է 1830 թվականին և լուծարվել է 1858 թվականին նոր սահմանադրության ընդունմամբ։ Վերականգնվել է 1999 թվականին Ուգո Չավեսի սոցիալիստական կառավարությամբ։
Վենեսուելայի գործող փոխնախագահ սոցիալիստ Դելսի Ռոդրիգեսը (2017 թվականի հունիսի 14-ից), որը նշանակվել է այդ պաշտոնում նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից։
Գործադիր փոխնախագահը պաշտոնի է նշանակվում և ազատվում պաշտոնից պետության ղեկավարի՝ նախագահի կողմից։ Նաև փոխնախագահը կարող է հեռացվել Ազգային Ասամբլեայի որոշմամբ, եթե հեռացման որոշումը պաշտպանեն պատգամավորների ավելի քան երկու երրորդը։ Այն դեպքում, եթե Ազգային Ժողովը վեց տարվա մեջ երեք անգամ անընդմեջ պաշտոնից ազատում է փոխնախագահին, ապա նախագահն իրավունք ունի ցրել խորհրդարանը։ Փոխնախագահը հանդիսանում է նախագահի պաշտոնում առաջին փոխարինողներից մեկը, եթե պետության ղեկավարը չի կարող կատարել իր պաշտոնեական պարտականությունները։ Այդ դեպքում փոխնախագահը դառնում է երկրի ղեկավարի պաշտոնակատար, ըստ Վենեսուելայի սահմանադրության 233 և 234 գործող հոդվածների։
Նկար | Անուն | Լիազորությունների ժամկետը
— Քաղաքական կուսակցություն |
Նշումներ | Նախագահ | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Իսայանս Ռոդրիգես (1942–) |
2000 | Նշանակվել է նախագահի կողմից | Ուգո Չավես (1999–2002) | |||||||||||||||||||||||||||
Հինգերորդ հանրապետության շարժում | ||||||||||||||||||||||||||||||
Ադինա Բաստիդաս (1943–) |
2000 | 2002 | Նշանակվել է նախագահի կողմից | |||||||||||||||||||||||||||
Անկուսակցական[1] | ||||||||||||||||||||||||||||||
Դիոսդադո Կաբելյոն (1963–) |
2002 | Նշանակվել է նախագահի կողմից | ||||||||||||||||||||||||||||
Հինգերորդ հանրապետության շարժում | ||||||||||||||||||||||||||||||
Թափուր է Պեդրո Կարմոնի ժամանակ (2002) | ||||||||||||||||||||||||||||||
Թափուր էր Դիոսդադո Կաբելյոնի ժամանակ (2002) | ||||||||||||||||||||||||||||||
Խոսե Վիսենտ Ռանգել (1929–2020) |
2002 | 2007 | Նշանակվել է նախագահի կողմից | Ուգո Չավես (2002–2013) | ||||||||||||||||||||||||||
Հինգերորդ հանրապետության շարժում | ||||||||||||||||||||||||||||||
Խորխե Ռոդրիգես (1965–) |
2007 | 2008 | Նշանակվել է նախագահի կողմից | |||||||||||||||||||||||||||
Հինգերորդ հանրապետության շարժում | ||||||||||||||||||||||||||||||
Ռամոն Կարիսալես (1952–) |
2008 | 2010 | Նշանակվել է նախագահի կողմից | |||||||||||||||||||||||||||
Հինգերորդ հանրապետության շարժումը և | ||||||||||||||||||||||||||||||
Էլիաս Հաուա (1969–) |
2010 | 2012 | Նշանակվել է նախագահի կողմից | |||||||||||||||||||||||||||
Միասնական սոցիալիստական կուսակցություն | ||||||||||||||||||||||||||||||
Նիկոլաս Մադուրո (1962–) |
2012 | 2013 | Նշանակվել է նախագահի կողմից | |||||||||||||||||||||||||||
Միասնական սոցիալիստական կուսակցություն | ||||||||||||||||||||||||||||||
Խորխե Արեասա (1973–) |
2013 | 2016 | Նշանակվել է նախագահի կողմից | Նիկոլաս Մադուրո (2013–) | ||||||||||||||||||||||||||
Միասնական սոցիալիստական կուսակցություն | ||||||||||||||||||||||||||||||
Արիստոբուլո Իստուրիս (1946–2021) |
2016 | 2017 | Նշանակվել է նախագահի կողմից | |||||||||||||||||||||||||||
Միասնական սոցիալիստական կուսակցություն | ||||||||||||||||||||||||||||||
Թարեք Էլ Այսամի (1974–) |
2017 | 2018 | Նշանակվել է նախագահի կողմից | |||||||||||||||||||||||||||
Միասնական սոցիալիստական կուսակցություն | ||||||||||||||||||||||||||||||
Դելսի Ռոդրիգես (1969–) |
2018 | - | Նշանակվել է նախագահի կողմից | |||||||||||||||||||||||||||
Միասնական սոցիալիստական կուսակցություն |