Վեներայի երկրպագությունը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան[1] |
տարի | 1518[2] |
բարձրություն | 172 սանտիմետր[2] |
լայնություն | 175 սանտիմետր[2] |
ստեղծման երկիր | Իտալիա[1] |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց[1] և Բարձր վերածնունդ[1] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն[1] և դիմապատկեր[1] |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Պրադո թանգարան[1] և Մադրիդի թագավորական պալատ[3] |
հավաքածու | Պրադո թանգարան[1] |
սեփականատեր | Ֆերդինանդ VII[3] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/t/tiziano/08a/1ferra1.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Feast of cupids by Titian in the Museo del Prado Վիքիպահեստում |
«Վեներայի երկրպագությունը» (անգլ.՝ The Worship of Venus), իտալացի նկարիչ Տիցիանի յուղանկար, որը նկարիչն ավարտել է 1518-1519 թվականներին և որն այժմ գտնվում է Իսպանիայում՝ Մադրիդ քաղաքի Պրադո թանգարանում։ Նկարում պատկերված է յուրաքանչյուր ապրիլի 1-ին Վեներա աստվածուհու պատվին իրականացված հռոմեական երկրպագության ծես։ Այդ առիթով կանայք աստվածուհու արձաններին ընծաներ են մատուցել, որպեսզի մաքրեն «իրենց մարմինները ցանկացած արատից»[4]։
Տիցիանի աշխատանքում երկու նիմփաներ՝ մեկը դեռատի, մյուսը՝ մեծահասակ, գտնվում են արարողության աջ կողմում։ Սրբավայրը շրջապատված է ընծայված հուշատախտակներով։ Տարիքով կինը աջ ձեռքին բռնած հայելու միջոցով ստուգում է զարդարանքները։ Կտավի առաջին պլանում արական սեռի մանուկների բազմություն է, որոնք զբաղված են ծառեր մագլցելով, ցատկելով, խնձոր հավաքելով, պառկած են, կռվում են,կրակում նետեր կամ քաշում մինյանց մազերը[4]։ Կտավի կենտրոնում թումբ է պատկերված՝ արևոտ մարգագետնի մոտ։ Հեռվում երևում են սարն ու կապույտ երկինքը։
Տիցիանի նկարը հիմնված է հույն սոփեստ Ֆիլոստրատոսի գրվածքների վրա[5]։ Իր «Ցնորքներ I, VI» աշխատության մեջ Ֆիլոստրատոսը գրել է․ «Տեսե՛ք, կուպիդոնները խնձորներ են հավաքում։ Եվ եթե նրանք շատ լինեն, չզարմանաք։ Կուպիդոնների կապարճները ոսկով են պատված, ոսկուց են նաև նրանց միջի նետերը։ Նրանք իրենց կապարճները խնձորենիներից են կախել, իսկ խոտերի մեջ գցված են նրանց ասեղնագործ թիկնոցները։ Օ, զամբյուղները, որոնց մեջ նրանք խնձորներն են հավաքում․․․»[4]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վեներայի երկրպագությունը կատեգորիայում։ |