Վեներան հայելու դիմաց | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան |
տարի | մոտ 1555 |
բարձրություն | 124,5 սանտիմետր[1] |
լայնություն | 105,5 սանտիմետր[1] |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և նյու |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[1] |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ և Էնդրյու Վ․ Մելլոնի հավաքածու[1] |
սեփականատեր | Տիցիան և Տիզիանելո |
ներշնչված է | Երիտասարդ մերկ կինը հայելու դիմաց և Venus Pudica? |
հիմնական թեմա | Toilet of Venus? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Venus with a Mirror (Titian) Վիքիպահեստում |
Վեներան հայելու դիմաց կամ Հայելիով Վեներան (իտալ.՝ Venere allo specchio, անգլ.՝ Venus with a Mirror), Տիցիանի կտավներից, պատկերված մոտավորապես 1555 թվականին։ Պատկանում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահին։ Կտավի չափերն են 124,5 × 105,5 սմ[2][3][4] Օգտագործվում է նաև «Վեներայի հարդարանք» անվանումը։
Կտավը պատկերվել է 1550-ականներին, երբ Տիցիանը ավելի քան 60 տարեկան էր։ Տիցիանը շատ էր գնահատում այս կտավն ու չէր ցանկանում այն որևէ մեկին վաճառել, այդպիսով այն մնացել է իր տանը մինչև նկարչի կյանքի վերջը։ Տիցիանի մահից հետո, 1576 թվականին նկարը ժառանգաբար անցել է իր որդուն` Պոմպինո Վեչելոյին (Pomponio Vecellio): 1581 թվականին նա այս կտավն այլ կտավների հետ վաճառել է Քրիստոֆորո Բարբարիգոյին (Cristoforo Barbarigo) Վենետիկից, ումից էլ այն ժառանգել է վերջինիս որդին, Անդրեա Բարբարիգոն (Andrea Barbarigo): Գրեթե 300 տարի նկարը եղել է Բարբարիգո ընտանիքի սեփականությունն ու պահվել է նրանց առանձնատանը[5]։ 1850 թվականին ռուս հյուպատոս Ալեքսանդր Խվոստովի միջնորդությամբ Բարբարիգոների նկարների հավաքածուն ձեռք է բերել Նիկոլայ Առաջինը` Էրմիտաժի հավաքածուի համար։ Արդյունքում «Վեներան հայելու դիմաց» կտավը տեղավորվել է Նոր Էրմիտաժի իտալական սենյակներից մեկում, որտեղ այն գտնվում էր Տիցիանի մեկ այլ հայտնի նկարի` Ապաշխարող Մարիամ Մագդաղենացին կտավի հետ[6]. 1929-1934 թվականներին ԽՍՀՄ ղեկավարությունը արտոնել է Էրմիտաժի հավաքածուներից նկարների վաճառքը, որոնց մեծագույն մասը միջնորդների միջոցով վաճառվել են ամերիկացի կոլեկցիոներ Էնդրյու Մելլոնի (1855-1937), ով այդ ժամանակ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարն էր[6]։ 1931 թվականին «Վեներան հայելու դիմաց» կտավը տեղափոխվել է ԱՄՆ երկու այլ կտավների` Պերուջինոյի «Խաչելություն» և Ռաֆայելի «Մադոննա Կոնեստաբիլե» կտավների հետ։ Այս կտավներն ԱՄՆ են հասել Նիկոլայ Իլյինի և Բորիս Կրաևսյու ուղեկցությամբ, ովքեր բանակցություններ էին վարում Knoedler միջնորդ կազմակերպության հետ. Մելլոնին անձամբ հանդիպել չի հաջողվել[7][8]. Էնդրյու Մելոնի մահից հետո 1937 թվականին նրա հավաքածուն անցել է նոր ձևավորվող Արվեստի ազգային պատկերասրահին, որտեղ էլ գտնվում է «Վեներան հայելու դիմաց» կտավը մինչև այսօր։
Կիսամերկ Վեներան` կուրծքը ձախ ձեռքով ծածկած, նայում է հայելուն։ Դեմքի կարմրությունն ընդգծում է նրա երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Նրա դեմքը շրջված է դեպի հանդիսատեսը գրեթե պրոֆիլով, իսկ նրա արտացոլանքը հայելու մեջ փաստորեն դառնում է նկար նկարի մեջ[9]։ Համարվում է, որ Տիցիանի նկարում Վեներայի ձեռքերի դիրքը պատկերված է Պրաքսիտելեսի «Կնիդի Աֆրոդիտա» մարմարյա քանդակին համապատասխան։ Նկարիչ Վասիլի Սուրիկովն այսպես է արտահայտվել կտավի վերաբերյալ Պավել Չիստյակովին ուղղված 1884 թվականի մայիսի 17 (29)-ի իր նամակում[10].
Մեր Էրմիտաժի «Վեներան հայելու դիմաց» կտավը Տիցիանի համարյա թե լավագույն ստեղծագործությունն է։ Առհասարակ, մեզ մոտ, Էրմիտաժ են ընկել հին վարպետների լավագույն գործերը։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներան հայելու դիմաց (նկար, Տիցիան)» հոդվածին։ |
|