Վենի Մարկովսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 3, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Սկոպիե, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սոֆիայի համալսարան և First English Language School? |
Մասնագիտություն | գրող |
Ծնողներ | հայր՝ Mile Markovski? |
Կայք | veni.com |
![]() |
Վենի Միլանով Մարկովսկի (բուլղարերեն՝ Вени Марковски. ապրիլի 3, 1968, Սկոպիե, ՀՍՖՀ), բուլղարացի ինտերնետ-ձեռներեց[1], բուլղարական ISP bol.bg-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն (մինչև 2002 թվականը): Ներկայումս հանդիսանում է ICANN-ի փոխնախագահը ՄԱԿ-ի ներգրավման հարցերով, որը գտնվում է Նյու Յորքում:
Մարկովսկին ավարտել է Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օհրիդսկի» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան (1997 թ.):
Ինտերնետի հետ առաջին անգամ կապվել է 1990 թ. սեպտեմբերին՝ դառնալով Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գտնվող FidoNet- ի մաս հանդիսացող Bulletin Board System-ի առաջին համակարգային օպերատորներից մեկը[2]:
1993-ին նա համահիմնել է bol.bg-ը և մինչև 2002 թվականը եղել է դրա գլխավոր տնօրենը: bol.bg-ը Բուլղարիայի ինտերնետ-ծառայությունների պատմության մեջ առաջինն էր մայրաքաղաք Սոֆիայում (և ընդհանուր առմամբ երկրորդը երկրում): Ընդ որում՝ ինտերնետին միանալու համար սկզբնական շրջանում օգտագործում էր Ռուսատանի մայրաքաղաք Մոսկվայում հիմնված GlasNet մասնավոր ցանցը [3]: 1995 թվականին Մարկովսկի համահիմնել է Բուլղարիայի ինտերնետ հանրությունը[4]. դա շահույթ չհետապնդող վերլուծական կենտրոն է, որը խթանում է ինտերնետի օգտագործումը և թվային իրավունքները Բուլղարիայում: 2008 թվականին ընկերությունն ամբողջությամբ վաճառվել է օտարերկրյա ներդրողի[5]:
Մարկովսկին կառավարում էր ազատ/բաց կոդով ծրագրային ապահովման մի շարք ծրագրեր, որոնք ֆինանսավորվում էին ՄԱԶԾ-ի և Եվրոպական Միության կողմից:[6]
2006 թվականից մինչև 2009 թվականը Մարկովսկին եղել է Բուլղարիայի Նախարարների խորհրդի ՏՏ և հաղորդակցության պետական գործակալության նախագահի միջազգային նախագծերի գծով ավագ խորհրդականը:[7] 2012 թվականի դեկտեմբերից նա ICANN- ի փոխնախագահն էր [8] և պատասխանատու էր Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների համար (2007 թվականից նա նույն տարածաշրջանի ICANN-ի տարածաշրջանային մենեջերն էր [9] )։ 2014 թվականի մարտի 20-ից ICANN-ի փոխնախագահն էր և պատասխանատու էր ՄԱԿ-ի, ՄԱԿ-ի գործակալությունների ու ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչությունների հետ հարաբերությունների համար[10]: Նա մասնավոր խորհրդատվական ընկերության գործադիր տնօրենն է և պարբերաբար մասնակցում է ինտերնետային հանրային քաղաքականության և կիբերանվտանգության հետ կապված միջոցառումներին:
Որպես Ինտերնետ Հասարակություն-Բուլղարիա կազմակերպության ղեկավար՝ Մարկովսկին 2003 և 2005 թվականներին եղել է ՄԱԿ-ի տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովում (WSIS) բուլղարական պատվիրակության անդամ և 2002 թվականից պարբերաբար մասնակցում է ITU-ի հետ կապված միջոցառումներին: 2015 թվականին մասնակցել է WSIS+10 Review-ի բանակցություններին և նույն տարվա դեկտեմբերին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում :[11]
10 տարի նա եղել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի նախաձեռնությամբ ստեղծված ՏՏ խորհրդատվական կոմիտեի նախագահը[12] (2002 թվականի մարտ – 2012 թվականի հունվար) [13]. դա չվարձատրվող պաշտոն էր, որը նա վարել է՝ համագործակցելով այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Վինտ Սերֆը, Ջորջ Սադովսկին:, Էսթեր Դայսոնը և ուրիշներ։ Մարկովսկին եղել է ICANN- ի խորհրդի անդամ (2003 թ. հունիս - 2006թ. դեկտեմբեր)[14], 2002-2007 թվականներին էլ՝ Միջազգային ինտերնետ հասարակության հոգաբարձուների խորհրդի անդամ,[15], ընդսմին՝ 2003–2005 թթ. միաժամանակ պաշտոնավարել է CPSR-ի տնօրենների խորհրդում:[16][17]
Վենի Մարկովսկին հեղինակել մեծ թվով հոդվածներ, որոնք հրատարակվել են բուլղարական և միջազգային պարբերականներում[18]: 2018 թվականին էլ Սուրբ Կլիմենը Օհրիդսկու անվան համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել նրա „Уловени в Мрежата“ / Ցանցում բռնված գիրքը[19]:
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենի Մարկովսկի» հոդվածին։ |