«Վեսպեր» (անգլ.՝ Vesper), Ջեյմս Բոնդի կոկտեյլ։ Բաղկացած է ջինից, օղուց և ֆրանսիական Լիլե ապերիտիվի գինուց։ Բոլոր բաղադրիչները սառույցի հետ միասին խառնում են շեյքերի օգնությամբ, որից հետո կոկտեյլը առանձնացնում են սառույցից և ցիտրուսային պտղամսից սթրեյների օգնությամբ և լցնում կոկտեյլի բաժակի մեջ։ Որպես խավարտ օգտագործվում է կիտրոնի կեղևը[1]։ Դասակարգվում է որպես ապերիտիվ։ Բարմենների միջազգային ասոցիացիայի (IBA) պաշտոնական կոկտեյլներից է՝ համարվելով «Նոր դարաշրջանի խմիչքներ» (անգլ. ՝ New Era Drinks)[2]:
Ջեյմս Բոնդի անձնական բաղադրատոմսը, որը նա հորինել է առաջին գրքում, «Կազինո Ռոյալ» (1953), հնչում է այսպես.
|
Երկու բաժին «Gordon`s», մեկ բաժին օղի, և կես բաժին «Kina Lillet» (Կինա Լիլետը դժվար է հանդիպել վաճառքում, ուստի կարող եք փոխարինել վերմուտով)։ Լավ թափահարեք, ավելացրեք բավականին շատ սառույց (որքան կոկտեյլը կամ երկու անգամ ավելին, այսինքն` գրեթե եռապատկեք ծավալը սառույցով) և կիտրոնի կճեպպի երկար, բարակ պարույր։
|
|