Վերա Բիրյուկովա |
---|
|
Անձնական տեղեկություն |
---|
Սեռ՝ | իգական |
---|
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Вера Бирюкова |
---|
Մասնագիտացում՝ | գեղարվեստական մարմնամարզություն |
---|
Երկիր՝ | Ռուսաստան |
---|
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 11, 1998(1998-04-11) (26 տարեկան) |
---|
Ծննդավայր՝ | Օմսկ, Ռուսաստան |
---|
Հասակ՝ | 169 սանտիմետր |
---|
Քաշ՝ | 48 կիլոգրամ |
---|
Պարգևներ
Օլիմպիական խաղեր
|
Ոսկի |
Ռիո դե Ժանեյրո 2016 |
բազմ․ (խմբեր)
|
Եվրոպայի առաջնություն
|
Ոսկի |
Բաքու 2014 |
բազմ․ (խմբեր)
|
Եվրոպական խաղեր
|
Ոսկի |
Մինսկ 2019 |
5 գնդակ (խմբեր)
|
Բրոնզ |
Մինսկ 2019 |
բազմ․ (խմբեր)
|
Ունիվերսիադա
|
Բրոնզ |
Թայբեյ 2017 |
բազմ․ (խմբեր)
|
Ոսկի |
Թայբեյ 2017 |
5 օակ (խմբեր)
|
Ոսկի |
Թայբեյ 2017 |
3 գնդակ+2 պարան (խմբեր)
|
|
Վերա Լեոնիդովնա Բիրյուկովա (ռուս.՝ Вера Леонидовна Бирюкова, ապրիլի 11, 1998(1998-04-11), Օմսկ, Ռուսաստան), ռուս մարմնամարզուհի, Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամ, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[1]։
Վերա Բիրյուկովան ծնվել է 1998 թվականի ապրիլի 11-ին Օմսկում։ Մարմնամարզությամբ զբաղվել սկսել է հինգ տարեկանում։ Առաջին մարզիչը եղել է Նատալյա Գլեմբան։ Վերա Բիրյուկովան սովորել է Օմսկի № 61 և 125 դպրոցներում (սպորտային թեքումով)։ Մարզիչները եղել են Օքսանա Կուրգանսկայան, Ելենա Արայսը[2], Վերա Շտելբաումսը։
- Ռուսաստանի գավաթակիր Օմսկի հավաքականի կազմում – 2013
- 2014 թվականի Եվրոպայի չեմպիոն խմբային վարժություններում – ոսկի
- Աշխարհի գավաթի էտապ Կազան 2016 – ոսկի (բազմամարտ), ոսկի (օղակներ և գուրզեր), արծաթ (ժապավեններ)
- Աշխարհի գավաթի էտապ Բաքու 2016 – ոսկի (բազմամարտ), ոսկի (օղակներ և գուրզեր), արծաթ (ժապավեններ)
- Ամառային օլիմպիական խաղեր 2016 – ոսկի (բազմամարտ)
- Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո դե Ժանեյրո քաղաքում (Բրազիլիա) 31-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր ձեռքբերումների, հաղթանակի նկատմամբ կամքի և նպատակասլացության համար[3]
- «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2016)[4]