Վերբա | |
---|---|
9К333 | |
Վերբա համակարգը միջազգային ավիացիոն-տիեզերական սրահում | |
Տեսակ | Շարժական զենիթահրթիռային համակարգ |
Նախագծող | ![]() |
Փորձարկման սկիզբ | 2011 |
Սկսել է օգտագործվել | 2014 |
Արտադրող | ![]() |
Արտադրման տարիներ | 2014 - մեր օրեր |
Օգտագործման տարիներ | 2012 - մեր օրեր |
Հիմնական օգտագործողներ | ![]() ![]() |
![]() |
«Վերբա» (9К333, հրթիռ - 9М336), ռուսական շարժական զենիթահրթիռային համակարգ, նախատեսված է փոքր բարձրության վրա թռչող օդային թիրախների խոցման համար, կարողանում է խուսափել կեղծ ջերմային թիրախների ազդեցությունից։ Մեծ հավանականությամբ կարողանում է խոցել փոքր ճառագայթող հրթիռները՝ Թևավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ։
9К333 կոշտ վառելանյութային հրթիռային համակարգը թույլ է տալիս ոչնչացնել ավելի քան 6 կմ բարձրության և նվազագույնը 4 կմ բարձրության վրա գտնվող թիրախները։ 9М336 հրթիռը սպառազինված է ինֆրակարմիր եռածավալ ինքնանշանառմամբ, այն պաշտպանված է նույնիսկ այն լազերային խոչընդոտներից, որոնք նոր-նոր հայտնվում են տարբեր երկրների սպառազինության մեջ[1]։
Համակարգը ունի կառավարման աշխատանքների ավտոմատացում, որը հայտնաբերում է օդային թիրախներ, այդ թվում խմբակային, որոշում նրանց թռիչքի պարամետրերը ինչպես նաև հրետանավորներին բաշխում է ըստ թիրախների գտնվելու վայրերի[2][3]։
Եթե սովորական զինվորները օգտագործում են շարժական զենիթահրթիռային համակարգը, փորձում են գտնել թիրախը և ոչ միշտ են կարողանում ժամանակին կողմնարոշվել ու հարմար դիրք զբաղեցնել արագ թռչող օբյեկտը խոցելու համար, այդ դեպքում կառավարման աշխատանքների ավտոմատացման համակարգը փոքրածավալ վրիպելուց պաշտպանող համակարգի շնորհիվ կարող է հայտնաբերել մինչև 40 կմ (մոդիֆիկացիա 1Ե), կամ նույնիսկ 80 կմ (մոդիֆիկացիա 2Ե) հեռավորությունից մոտեցող թիրախները, իր հերթին ձայնային հրամաններ տալով համակարգի հրահանգիչին, որպեսզի նա զբաղեցնի հարմար դիրք, արբանյակային սիստեմի շնորհիվ հաշվարկել զինվորի դիրքը և միաժամանակ մյուս աչքով ռադարի տվյալների համաձայն նշել դրա ազիմուտը[4][5]։
ՌԼՍ 1Լ122 շարժական դիտողական համակարգը կարող է օգտագործվել նաև Իգլա զենիթահրթիռային համակարգերի վրա։
Փաստացի Վերբայի կառավարման և հայտնաբերման բաղադրիչները (9В861, 9С931, 9С935 և այլն) նման են «Բառնաուլ-Տ» ՀՕՊ համակարգի բաղադրիչներին[5][6]։
9К333 «Վերբա» համակարգի կազմի մեջ են մտնում՝
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)