Գյուղ | |||
---|---|---|---|
Վերին Խոտանան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Մակերես | 14.67 կմ² | ||
ԲԾՄ | 1350 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 203[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | վերինխոտանանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
Վերին Խոտանան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Գտնվում է Խոտանան գետի վերին հոսանքի շրջանում՝ Բարգուշատի լեռնաշղթայի հարավային անտառապատ լանջին, ծովի մակարդակից 1350-1400 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 12 կմ դեպի հյուսիս։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Վերին Խոտանանի մշտական բնակչությունը կազմել է 203, առկա բնակչությունը՝ 192 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված են եղել հայերով[3]։ Ստորև ներկայացված է Վերին Խոտանան գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 34 | 226[3] | 511 | 645 | 736 | 396 | 393 | 237 | 195[5] | 295 | 203[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։
|