Գյուղ | |||
---|---|---|---|
Վերին Նատանեբ | |||
վրաց.՝ ზემო ნატანები | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մխարե | Գուրիայի մարզ | ||
Շրջան | Օզուրգեթի շրջան | ||
Համայնք | Օզուրգեթի շրջան | ||
ԲԾՄ | 20 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 1174 մարդ (2014) | ||
Ազգային կազմ | վրացիներ | ||
Կրոնական կազմ | Վրաց ուղղափառ եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Վերին Նատանեբ (վրաց.՝ ზემო ნატანები՝ զեմո նատանեբի), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Գուրիայի մարզի Օզուրգեթի շրջանում։
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 20 մետր բարձրության վրա՝ Նատանեբ գետի ափին։ Շրջկենտրոն Օզուրգեթից հեռու է 24 կմ։
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմել է 1174 մարդ[1]։
Այս գյուղում է ծնվել Գուրիայի 1841 թվականի ապստամբության առաջնորդներից Աբեսա Բոլքվաձեն։
Գյուղը շրջկենտրոն Օզուրգեթի հետ կապված է ավտոխճուղով։ Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։
Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդակայանը գտնվում է Բաթում քաղաքում։