Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | Սարսափ ֆիլմ, ֆիլմ աղետ |
Թվական | 2000-2011 |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյմս Վոնգ, Դևիդ Ուելիս, Ստիվեն Կուեյլ |
Պրոդյուսեր | Գլեն Մորգան, Ուորեն Զայդ, Կրեյգ Պերրի, Տոբի Էմերիխ, Ջեֆրի Ռեդդիկ, Ջեյմս Վոնգ |
Սցենարի հեղինակ | Jeffrey Reddick?, Glen Morgan? և James Wong? |
Դերակատարներ | Դևոն Սավա, Էլի Լարտեր, Եյ Ջեյ Կուկ, Մայկլ Լենդիս, Մերի Ելիզավետ Ուինստեդ, Ռայան Մերիման,Բոբի Կամպո, Շանտել Վանսանտեն, Նիկոլաս Դագոստո, Եմմա Բելլ |
Օպերատոր | Robert McLachlan? |
Երաժշտություն | Շարնի Ուկեր, Բարնի Տայլեր |
Մոնտաժ | James Coblentz? |
Կինոընկերություն | New Line Cinema, Warner Bros. |
Տևողություն | Բոլոր հինգ ֆիլմերը 455 րոպե |
Բյուջե | Բոլոր հինգ ֆիլմերը 154 միլիոն դոլլար |
Շահույթ | Բոլոր հինգ ֆիլմերը 660 632 089 դոլլար |
Final Destination (film series) Վիքիպահեստում |
Վերջնական նպատակ , կինոսերիալ, որը ստեղծված է Ջեյմս Վոնգ և Գլեն Մորգան ամերիկյան պրոդյուսերների և X- files ընկերության կողմից։ Բոլոր սերիաների ընդհանուր միտքը ֆատալիզմն է, որը նշանակում է, որ մարդ չի կարող հաղթահարել մահը։ Բոլոր սերիաներում կան սլեշեր, որը նշանակում է հերոսների մահը, կարծես կապված իրար հետ շղթայով, այսինք իրար հետևից, և առաջին հայացքից անզգույշ պատահարների պատճառով։ Ֆիլմը կազմված է 5 սերիաներից, որոցից միայն չորրորդն է 3D ֆորմատով։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դուրս է եկել մի գիրք։ Նրա մեջ մտնում են ինը գիրք, նաև երեք սերիաների նորացում։ Գրքի անունն է «Վերջնական նպատակ` Գարնանային ընդմիջում»
Բոլոր սերիաներում սյուժեի սխեման նույնն է։ Մի խումբ մարդիկ հավաքվում են մի տեղ։ Հերոսներից մեկը տեսիլք է ունենում, որտեղ իր տեսած շատ վատ պատահարի ժամանակ մահանում են շատ մարդիկ։ Օրինակ՝ ինքնաթիռի պայթյունը, ավտովթար, ամերիկյան ոլորանների քանդվելը, ռալլի ավտովթարը, կամրջի քանդվելը։ Տեսնելով դրանցից մեկը (ամեն սերիայում կատարվում է նշվածներից մեկը), հերոսը փորձում է կանխատեսել աղետը։ Այդպես, մի քանիսը փրկվում են։ Տեսիլքից մարդկանց հավաքելուց հետո, աղետը տեղի է ունենում իրականում, և մահանում են նրանք, ովքեր չեն լսել հերոսին։ Այդ ամենից հետո փրկվածները մահանում են այն հերթականությամբ, ինչպես պետք է մահանային աղետի ժամանակ, չնայած երկրորդ սերիայում, երբ հերոսները մահանում են հակառակ կարգով։ Գլխավոր հերոսը հասկանում է մահի «պլանը» և փորձում է խաբել մահին այս կամ այն ձևով։ Քիչ է լինում, երբ վերջում մի կերպ փրկվում են մեկ կամ երկու հոգի։
Սերիայի գլխավոր աղետը 180-րդ համարի ինքնաթիռի պայթյունը, որը Ամերիկայից ուղևորվում էր Փարիզ։ Մահանում են 287 հոգի։ Թռիչքից մի քանի րոպե առաջ ուղևորներից Ալեքս Բրաունինգը տեսիլք է ունենում։ Նա զգուշացնում է բոլորին, բայց նրան դուրս են հանում։ Դուրս են գալիս մի քանի դպրոցական և մեկ ուսուցչուհի։ Այդ ամենից հետո բոլորը հերթով մահանում են դժբախտ պատահարների պատճառով։ Մնում են միայն երեք հոգի, Ալեքսը, նրա ընկերուհին և Կարտերը։ Հետո Ալեքսն ու Կարտերը մահանում են և մնում է միայն Կլերը, Ալեքսի ընկերուհին։ Նա վախեցած պառկում է հոգեբուժական կլինիկայում, որոշելով, որ նրան մահը հետևում է, սակայն այնտեղ նրան ոչ մի բան չի պատահի։
Երկրորդ սերիայի պատահարը տեղի է ունենում 1 տարի անց ինքնաթիռի պատահարից հետո։ Շոսսե 23- ով անցնում էր մի մեծ ավտոմեքենա, որը տեղափոխում էր գերաններ։ Շղթան, որը պահում էր գերանները, կոտրվում է, և մի քանիսը ընկնում են փողոցի վրա, և տեղի է ունենում մեծ աղետ։ Մահանում են ավելի քան տասնութ մարդ։ Կիմբերլի Կորմանը կանխատեսում է աղետը և հանում է մի քանի մարդկանց։ Պարզվում է, որ բոլոր փրկվածները պետք է մահանային մեկ տարի առաջ, սակայն առաջին սերիայի հերոսների մահերի պատճառով, նրանք փրկվել են, իսկ հիմա, մահը ուզում է ամեն ինչ տեղը բերել։ Նրանք միանում են Կլերին, սակայն նա սկզբում վախենում եր նրանցից։ Սա միակ սերիան է, որտեղ Կիմբերլին և ոստիկանը (փրկվածներց մեկը) մնում են կենդանի։ Անգամ Կլերն է մահանում։
Այս անգամ պատահարը տեղի է ունենում ինքնաթիռի պայթյունից վեց տարի անց։ Պատահարը իրականացման վայրը այս անգամ հանդիսանում է Ամերիկյան ոլորաններ- Սատանայի թռիչքը-։ Ամերիկյան ոլորանների հիդրավլիկայի խափանման և ընթացքի ժամանակ ուղևորներից մեկի հանկարծակի ձեռքից վայր ընկած ֆոտոխցիկի պատճառով, գնացքը դուրս է գալիս երթուղուց և վերածվում մեծ աղետի։ Այս աղետը նախապես կանխատեսում է Վենդի Կրիստենսոնը։ Նրա նյարդային պահվածքի պատճառով մի քանիսը վախեցած իջնում են, իսկ մնցածը չեն էլ նստում։ Երրորդ սերիայի առանձնահատկություններից մեկը ֆոտո նկարներն են, որը նա նկարել է պատահարից առաջ։ Նկարներով նա ակնարկում է, որ բոլոր փրկվածները պետք է մահանան։
Չորրորդ սերիայի սյուժեն կախված է հանրահայտ NASCAR ավտոմրցույթի հետ։ Նիկա Օբենոնը ունենում է տեսիլք- կլինի ավտովթար, մեքենաների կոտրված մասերը կթռչեն հանդիսատեսների վրա, ամբունան կքանդվի։ Նա նյարդային վիճակում հանում է իր ընկերներին այնտեղից, որովհետև նրանք էլ էին մահանալու։ Աղետը տեղի է ունենում, և նրանք հազիվհազ փախչում են, սակայն հետո նրանք մահանում են ավելի վատ ձևով քան աղետում պետք է մահանային։
Սեմ Լուտենը, որը տեսիլք է ունենում, որ կամուրջը քանդվելու է, հանում է մի քանի մարդ այնտեղից։ Փրկվածները մահանում են։ Մնում են միայն Սեմը, և նրա ընկերուհի Մոլին։ Նրանք երկու շաբաթ անց ուզում են մեկնեն Փարիզ։ Երբ նրանք նստում են, տեսնում են, որ մի քանի հոգու հանեցին ինքնաթիռից, որովհետև մի տղա մտածեց որ ինքնաթիռը պայթելու է։ Նրանք վախենում են։ Ինքնաթիռը թռչում է և մի քանի րոպեից պայթում է 180 համարի ինքնաթիռը, որն առաջին սերիայի սկիզբն է։
New Line Cinema-ն և Warner Bros. Company-ն խոսում են հետագա ֆիլմի պլանների մասին, փետրվարին, 2011 թվականին։ Տոնի Տոդը ասում է, որ եթե այդ ժամանակ ամեն ինչ լավ լինի կնկարահաանվեն երկու սերիա միանգամից։ Սակայն օֆիցիալ խոսք վեցերորդ և յոթերորդ սերիաների մասին ոչ մի տեղեկություն չկա, սակայն ստուդիան ասում է այս ֆիլմի երկրպագուներին, որ նրանք կարող են տեսնեն այս երկու ֆիմերը։ Վերլուծաբանները մտածում են, որ վեցերորդ սերիայի գլխավոր աղետը լինելու է ակվապարկի քանդվելը։ Էրիկ Խայսերը հենց դա էլ ուզում էր մտցնել հինգերորդ ֆիլմ։ Վերջերիս հարցազրուցի ժամանակ Ստիվեն Կուեյլին հարցրել են վեցերորդ սերիայի մասին։ Նա ասել է, որ նա կարող է հենց հիմա ել նկարահանել այն, որովհետև նա ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է ունի, անգամ մտքեր ֆիլմի համար, բայց նա չի ուզում բացահայտել մտքերը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերջնական նպատակ» հոդվածին։ |
|