Վիա Ջուզեպպե Գարիբալդի (փողոց)

Վիա Ջուզեպպե Գարիբալդի
իտալ.՝ Via Garibaldi
Երկիր Իտալիա
Գտնվում էՋենովա
Անվանվել էՋուզեպպե Գարիբալդի
Փոստային ինդեքս16124

Վիա Ջուզեպպե Գարիբալդի, փողոց պատմական Ջենովա քաղաքի կենտրոնական հատվածում` հյուսիսարևմտյան Իտալիայում։ Հայտնի է իր հնագույն պալատներով։ 2006 թվականին ընդգրկվել է Իտալիայում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Փողոցի կառուցմանը հավանություն էր տրվել 1550 թվականին, իսկ կառուցապատման աշխատանքները սկսվել են 1558 թվականին (ավարտվել՝ 1583 թվականին)։ Սկզբնապես անվանվել է Ստրադա Մաջջիորե կամ Ստրադա Նուովա։ 1882 թվականին փողոցը անվանափոխվել է ի պատիվ իտալացի գեներալ Ջուզեպպե Գարիբալդիի, որն իր մեծ դերն է ունեցել ժամանակակից Իտալիայի պատմության մեջ։

Փողոցը 250 մետր երկարություն և 7.5 մետր լայնություն ունի։

ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգությունում ընդգրկված պալատների ցանկը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հ/Հ Սեփականատեր Տարեթիվ Հասցե Պալատի անունը Պատկեր
1 Ագուստինո Պալավիչինի 1558 թվական Վիա Ջուզեպպե Գարիբալդի փողոց, 1, Ջենովա Կամբիասո Պալավիչինի պալատ[1]
2 Պանտալեո Սպինոլա 1558 թվական Վիա Ջուզեպպե Գարիբալդի փողոց, 2, Ջենովա Սպինոլա Գամբարոյի պալատ[2]
3 Ֆրանկո Լերկարի 1571 թվական Վիա Ջուզեպպե Գարիբալդի փողոց, 3, Ջենովա Լերկարի-Պարոդիի պալատ[3]
4 Տոբիա Պալլավիչինի 1561 թվական Վիա Ջուզեպպե Գարիբալդի փողոց, 4, Ջենովա Կարեգա-Կատալդիի պալատ[4]
5 Անջելո Ջովաննի Սպինոլա 1558-1564 թվականներ Վիա Ջուզեպպե Գարիբալդի փողոց, 5, Ջենովա Անջելո Ջովաննի Սպինոլայի պալատ[5]
6 Անդրեա և Ջովանի Բատտիստա սպինոլա 1563 թվական Վիա Ջուզեպպե Գարիբալդի փողոց, 6, Ջենովա Դորիայի պալատ[6]
7 Նիկոլոսիո Լոմելլինո 1559-1565 թվականներ Վիա Ջուզեպպե Գարիբալդի փողոց, 7, Ջենովա Նիկոլոսիո Լոմելլինոյի պալատ[7]
8 Լացցարո և Ջակոմո Սպինոլա 1583-1588 թվականներ Վիա Ջուզեպպե Գարիբալդի փողոց, 8-10, Ջենովա Կատանեո-Ադորնոյի պալատ[8]
9 Նիկոլո Գրիմալդի 1565 թվական Վիա Ջուզեպպե Գարիբալդի փողոց, 9, Ջենովա Դորիա Տուրսիի պալատ[9]
10 Բալդասսարրե Լոմելլինի 1562 թվական Վիա Ջուզեպպե Գարիբալդի փողոց, 12, Ջենովա Բալդասսարրե Լոմելլինիի պալատ[10]
11 Լուկա Գրիմալդի 1530-1540 թվականներ Վիա Ջուզեպպե Գարիբալդի փողոց, 11, Ջենովա Բիանկոյի պալատ[11]
12 Ռոդոլֆո և Ֆրանչեսկո Բրինյոլե Սալե 1671-1677 թվականներ Վիա Ջուզեպպե Գարիբալդի փողոց, 18, Ջենովա Ռոսսոյի պալատ (Ջենովա)[12]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fiorella Caraceni (1992), Una strada rinascimentale: via Garibaldi a Genova, Genova, SAGEP
  • Giorgio Doria (1995), Nobiltà e investimenti a Genova in Età moderna, Genova
  • Gioconda Pomella (2007), Guida Completa ai Palazzi dei Rolli Genova, Genova, De Ferrari Editore(9788871728155)
  • Mauro Quercioli (2008), I Palazzi dei Rolli di Genova, Roma, Libreria dello Stato (9788824011433)
  • Fiorella Caraceni Poleggi (2001), Palazzi Antichi e Moderni di Genova raccolti e disegnati da Pietro Paolo Rubens (1652), Genova, Tormena Editore (9788884801302)
  • Mario Labò (2003), I palazzi di Genova di P.P. Rubens, Genova, Nuova Editrice Genovese

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիա Ջուզեպպե Գարիբալդի (փողոց)» հոդվածին։