Վիդամ

Վիդամի թագը

Վիդամ (Vidame, կանացի՝ վիդամուհի), ֆեոդալական Ֆրանսիայում և Գերմանիայում վիկարիոս կամ եպիսկոպոսի տեղապահ։ Ի սկզբանե վիդամները համարվում էին եպիսկոպոսի տնտես և կառավարում էր նրա կալվածքներն ու տիրույթները, բայց աստիճանաբար վիդամները ստացան ինքնավարություն ու դարձան այն տարածքների տերերը, որտեղ նրանք միայն ծառայում էին։

Ֆրանսիայի մի քանի վիդամություններ.

  • Ամյեն - կառավարել է Պիկինյի տոհմը։
  • Բովե - կառավարել է Ժերբերուա տոհմը։ Առաջացել է 12-րդ դարում։
  • Լան (Լաոն) - այս տարածքին տիրապետել են բազմաթիվ տոհմեր՝ Ռուա, Լա Ռոշֆուկո, Բետյոն ր Գոնտո։
  • Ման - պատկանել է Անժեն դե Ռամբույլե ընտանիքին։
  • Շարտր - կառավարել է լա Ֆեռտե -Առնո տոհմը։