Վիդիտ Սանտոշ Գուջրաթի

Վիդիտ Սանտոշ Գուջրաթի
Պետություն(ներ) Հնդկաստան
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 24, 1994(1994-10-24) (30 տարեկան)
ԾննդավայրՆասիկ, Մահարաշտրա, Հնդկաստան
Կոչումգրոսմայստեր[1], միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի վարպետ
Ներկայիս վարկանիշ2722
ՖԻԴԵ համար5029465
365chessSantosh_Gujrathi_Vidit
Chesstempo համար223577
ICCF համար223577
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2016, Շախմատային օլիմպիադա 2018 և World Junior Chess Championship?
viditgujrathi.com
 Vidit Santosh Gujrathi Վիքիպահեստում

Վիդիտ Սանտոշ Գուջրաթի (անգլ.՝ Vidit Santosh Gujrathi, հոկտեմբերի 24, 1994(1994-10-24), Նասիկ, Մահարաշտրա, Հնդկաստան), հնդիկ շախմատիստ, գրոսմայստեր (2013)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդիտ Սանտոշ Գուջրաթին ծնվել է Նասիկ քաղաքում՝ բժիշկներ Սանտոշ և Նիկիտա Գուջրաթիների ընտանիքում։ Փոքր տարիքից զբաղվել է շախմատով[2]։

2008 թվականին Չեննայում տեղի ունեցած Հնդկաստանի 45-րդ առաջնությունում լրացրել է միջազգային վարպետի առաջին նորմը։ Շախմատիստը 13 հնարավորից վաստակել է 7 միավոր[3]։ Նույն թվականին նա հաղթել է տղաների և աղջիկների աշխարհի առաջնության մինչև 14 տարեկանների բաց հատվածում և դարձել առաջին հնդիկը, որը հաղթել է այդպիսի մրցաշարում[4]։ Նա 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և լրացրել միջազգային վարպետի նորմը։

Հնդիկ շախմատիստը հանդես է եկել այլ մրցաշարերում, այդ թվում՝ 2008 թվականի Շախմատի Համագործակցության առաջնությունում։ Տարիների ընթացքում Վիդիթը վերապատրաստվել է միջազգային վարպետներ Անուպ Դեշմուխի, Ռոկտիմ Բանդոպադհայեի և գրոսմայստեր Ալոն Գրինֆելդի կողմից։ Նրան մարզել է նաև Աբխիջեթ Կունտեն[5]։

2009 թվականին նա կիսեց 1-2-րդ տեղերը Մ16 տարեկանների աշխարհի առաջնությունում՝ պարտվելով Պանայապպան Սեթուրամանին[6]։ 2011 թվականին Չեննայում կայացած Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում նա 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և վաստակել գրոսմայստերի առաջին նորմը[7]։

2011 թվականին Նագպուրի միջազգային բաց առաջնությունում նա 11 հնարավորից վաստակել է 8 միավոր։ Շախմատիստը 1 միավորով հետ է մնացել Զիաուր Ռահմանից և միաժամանակ լրացրել գրոսմայստերի երկրորդ նորմը[8]։ Գրոսմայստերի վերջին նորմը նա լրացրել է 2012 թվականին՝ Rose Valley Kolkata Open-ի 8-րդ տուրում, որտեղ գրավել է 3-րդ տեղը[9]։

2013 թվականին գրոսմայստերը նվաճել է բրոնզե մեդալ Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում[10]։ Հայդարաբադում տեղի ունեցած գրոսմայստերների միջազգային մրցաշարում նա գրավել երրորդ տեղը[11]։

2019 թվականի նոյեմբերի 22-ից 25-ը ուայլդ-քարդ մասնակցել է «Tata Steel»-ի արագ և բլից մրցաշարերին։ Նա 8-րդ տեղը կիսել է Պենտալա Հարիկրիշնայի հետ։

Մասնակցել է Մագնուս Կառլսենի «Skilling Open»-ի 2020-21 մրցաշրջանի 1-ին մրցաշարին՝ $1 մլն մրցանակային ֆոնդով։

Նա Հնդկաստանի հավաքականի ավագն է եղել, որը ոսկե մեդալ է նվաճել 2020 թվականի շախմատի առցանց օլիմպիադայում։

2022 թվականին Հնդկաստանի երկրորդ թիմի կազմում բրոնզե մեդալ է նվաճել Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում։

2023 թվականին նա հաղթել է Շվեյցարիայում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի Գրանդ մրցաշարում և իրավունք ստացել մասնակցելու հավակնորդների մրցաշարին։

2023 թվականի դեկտեմբերին Վիդիտ Սանտոշ Գուջրաթին դարձել է Հաշիմովի հուշամրցաշարի հաղթող[12][13]։

Հնդկաստանի շախմատի հավաքականի կազմում Վիդիտ Սանտոշ Գուջրաթին 2024 թվականի սեպտեմբերին մասնակցել է Շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադային[14]։

Նա YouTube-ում վարում է ուսումնական ալիք[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FIDE Ratings and Statistics
  2. Aditya Pai (2017-07-15). «Behind chess ace Vidit Gujrathi's success are the enormous sacrifices of his parents» (անգլերեն). Firstpost. Արխիվացված է օրիգինալից 2017-12-27-ին. Վերցված է 2017-12-26-ին.
  3. «Velammal 45th National A Chess Championship, 2008». FIDE. Արխիվացված է օրիգինալից 2014-01-03-ին. Վերցված է 2013-12-15-ին.
  4. Manuel Aaron (2013-10-31). «India dominates World Youth championships». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2008-12-27-ին. Վերցված է 2013-12-02-ին.
  5. «Historic World Junior Chess bronze for Vidit Gujrathi». The Times of India. 2013-09-27. Արխիվացված է օրիգինալից 2013-09-30-ին. Վերցված է 2021-08-28-ին.
  6. «World Youth Chess Championships 2009 Final Standings». Organiser. Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին. Վերցված է 2013-12-02-ին.
  7. «World Junior Chess Championship 2011». Արխիվացված է օրիգինալից 2013-12-13-ին. Վերցված է 2013-12-16-ին.
  8. «Nagpur International Open 2012». Արխիվացված է օրիգինալից 2014-01-03-ին. Վերցված է 2013-12-16-ին.
  9. «Four Indians in seven-way lead; Gujrathi is GM». Hindu. 2013-12-12. Արխիվացված է օրիգինալից 2021-08-28-ին. Վերցված է 2021-08-28-ին.
  10. «Historic World Junior Chess bronze for Vidit Gujrathi». The Times of India. 2013-09-27. Արխիվացված է օրիգինալից 2013-09-30-ին. Վերցված է 2021-08-28-ին.
  11. «2nd International Grandmaster Chess Tournament - Hyderabad 2013». chess-results.com (ռուսերեն). Վերցված է 2024-04-11-ին.
  12. West (NM_Vanessa), Vanessa (2023-12-11). «Vugar Gashimov Memorial 2023 Blitz Day 4: Vidit Wins Overall, Rapport Ties For 1st In Blitz». Chess.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-12-12-ին. Վերցված է 2023-12-12-ին.
  13. «Объявлен победитель Мемориала Вугара Гашимова». Azertag (ռուսերեն). 2023-12-11. Արխիվացված օրիգինալից 2023-12-12-ին. Վերցված է 2023-12-12-ին.
  14. «45th Chess Olympiad Budapest 2024 Open — India». Chess-results.com. Վերցված է 10 September 2024-ին.
  15. «Vidit Gujrathi». YouTube (ռուսերեն). Վերցված է 2024-06-20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիդիտ Սանտոշ Գուջրաթի» հոդվածին։