Վիլեմ Բիլդերդեյք

Վիլեմ Բիլդերդեյք
Ծնվել էսեպտեմբերի 7, 1756(1756-09-07)[1][2][3][…]
ԾննդավայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]
Վախճանվել էդեկտեմբերի 18, 1831(1831-12-18)[5][6][1][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՀաառլեմ, Նիդերլանդներ[4]
ԳերեզմանՍուրբ Բավոն Գենտացու եկեղեցի (Հաառլեմ)
Մասնագիտությունփաստաբան, բանաստեղծ, գրող և պատմաբան
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունԼեյդենի համալսարան
ԱնդամակցությունՆիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
ԱմուսինKatharina Wilhelmina Bilderdijk-Schweickhardt?
ԶավակներLouise Sibilla Bilderdijk?
 Willem Bilderdijk Վիքիպահեստում

Վիլեմ Բիլդերդեյք (հոլ.՝ Willem Bilderdijk, սեպտեմբերի 7, 1756(1756-09-07)[1][2][3][…], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] - դեկտեմբերի 18, 1831(1831-12-18)[5][6][1][…], Հաառլեմ, Նիդերլանդներ[4]), հոլանդացի բանաստեղծ, պատմաբան, իրավաբան և լեզվաբան[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլեմ Բիլդերդեյքը ծնվել է 1756 թվականի սեպտեմբերի 7-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում[8]։

Նրա հայրը Ամստերդամում բժիշկ էր։ Երբ նա տաս տարեկան էր[7], նրա հետ դժբախտ դեպք պատահեց, որի հետևանքով նա վնասեց իր ոտքը, և դարձավ անգործունակ ու սկսեց կենտրոնանալ և զարգացնել իր ուսումը։ Քանի որ նրա ծնողները Օրանժ-Նասաուի տան մոլի հետևորդներն էին, Բիլդերդեյքը մեծացավ ուժեղ միապետական և կալվինական համոզմունքներով[9]։

Լեյդենի համալսարանում սովորելուց հետո Բիլդերդեյքը 1782 թվականին ստացել է իրավագիտության դոկտորի կոչում և սկսել իր գործունեությունը Հաագայում։ Երեք տարի անց նա ամուսնացավ Ռեբեկա Վեսհովենի հետ, սակայն նրանց ամուսնությունը այդքան էլ հաջող չէր։ Նա հրաժարվեց 1795 թվականին երդում տալ Բատավայի նոր Հանրապետության վարչակազմին, և, հետևաբար, ստիպված եղավ հեռանալ Նիդեռլանդներից։ Նա գնաց Համբուրգ, իսկ ավելի ուշ՝ Լոնդոն, որտեղ նա մեծ համբավ ձեռք բերեց[9]:Այնտեղ նա ուներ աշակերտուհի՝ Կատարինա Վիլհելմինա Շվայխարդտը (1776-1830 թվականներ), նիդեռլանդացի նկարիչ Հայնրիխ Վիլհելմ Շվայխարդտի դուստրը և հենց ինքը՝ բանաստեղծուհին։ Երբ նա հեռացավ Լոնդոնից 1797 թվականի հունիսին և գնաց Բրաունշվայգ, այս տիկինը հետևեց նրան, և երբ նա պաշտոնապես բաժանվեց իր առաջին կնոջից (1802 թվական), նրանք ամուսնացան[9]։

1806 թվականին ընկերները համոզեցին նրան, որպեսզի վերադառնա Նիդեռլանդներ, որտեղ Բատավայի Հանրապետությունը փոխարինվել էր միապետությամբ, իսկ առաջին թագավոր ընտրվել էր Լյուդովիկ Բոնապարտն՝ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի եղբայրը։ Լյուդովիկը սիրով ընդունեց Բիլդերդեյքին և նրան դարձրեց իր գրադարանավար, ինչպես նաև թագավորության անդամ[10] և, ի վերջո, նախագահ (1809-1811 թվականներ)[9]։

Բիլդերդեյքը նաև սովորեցնում էր թագավորին հոլանդերեն, թեև մի առիթով թագավորը ենթադրաբար ասել էր իր ժողովրդին, որ ինքը «Կոնին վան Օլանդն» է («Օլլանդի նապաստակ»), այլ ոչ թե «Կոնինգ վան Հոլանդը» («Հոլանդիայի թագավոր»), քանի որ նա դժվարությամբ էր հոլանդերեն բառերը արտաբերում[7]։

Լյուդովիկոսի գահից հրաժարվելուց հետո Բիլդերդեյքը աղքատացավ։ 1813 թվականին Նիդեռլանդներում Վիլհելմ I-ի գահից հրաժարվելուց հետո նա հույս ուներ պրոֆեսոր դառնալ, բայց հիասթափվեց և դարձավ պատմության ուսուցիչ Լեյդենի համալսարանում։ Նա մինչև մահ շարունակեց իր պայքարը ազատական գաղափարների դեմ[9]։

Բիլդերդեյքի դիմանկարը մահվան մահճում, Գերտ Յան Միքայելիսի կողմից, 1831 թվականին:

Բիլդերդեյքը «Het Réveil» հոգեւոր շարժման հիմնադիրն էր, որը փորձում էր քրիստոնեական պատասխան տալ Ֆրանսիական հեղափոխության իդեալներին։ Նրա աշակերտներից էին Աբրահամ Կապադոսը, Վիլեմ դե Կլերկը, Գիյոմ Գրոեն վան Պրինստերերը և հատկապես Իսահակ դա Կոստան, ով իր ուսուցչին անվանեց «հակահեղափոխական, հակաբարնևելդտյան, հակաԼովեստեյնիստ, հակալիբերալ»[9]։

Բիլդերդեյքը մահացավ Նիդեռլանդների Միացյալ Թագավորության Հարլեմ քաղաքում 1831 թվականի դեկտեմբերի 18-ին[8]։

Գրոտե Մարկտ 11-ի ճակատի վերին մասում գտնվող ֆրոնտոն քարը, այն տունը, որտեղ ապրում էր Բիլդերդեյքը, երբ նա մահացավ, Գրոտե Մարկտի Հաարլեմի վրա:

Ըստ Գոդֆրիդ Բոմանսի, ով ակումբն անվանել է իր կեղծանուն Թեյստերբանտ անունով, մահճակալը, որտեղ մահացել է Բիլդերդեյքը, պահվել է մինչև 1950 թվականը՝ մարդկանց հետաքրքրասիրությունը բավարարելու համար։ Հուշաքարը տեղադրվել է նրա հին տան վերին ֆրոնտոնի վրա 1885 թվականին, իսկ հուշաքարը գտնվում է նաև Սուրբ Բավոչա եկեղեցում

Բիլդերբերգի անվան թանգարանի հավաքածուն պահպանվում է Լեյդենի համալսարանի գրադարանում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Willem Bilderdijk (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Willem Bilderdijk — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Билдердейк Виллем // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Walch J. L. Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1930.
  6. 6,0 6,1 6,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  7. 7,0 7,1 7,2 «Willem Bilderdijk - Lambiek Comiclopedia».
  8. 8,0 8,1 Joris van Eijnatten, "Bilderdijk, W.", Bio- en bibliografisch lexicon van de neerlandistiek, 2004. Retrieved 5 December 2021.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Chisholm, 1911
  10. «Willem Bilderdijk (1756–1831)». Royal Netherlands Academy of Arts and Sciences. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.

Attribution:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլեմ Բիլդերդեյք» հոդվածին։