Վիլլին և թույն մեքենաները անգլ.՝ Wheely | |
---|---|
Տեսակ | կինոնկար |
Ժանր | կինոկատակերգություն |
Թեմա | ավտոմեքենա |
Երկիր | Մալայզիա |
Լեզու | մալայերեն |
Տևողություն | 90 րոպե |
Թվական | օգոստոսի 16, 2018 |
MPAA վարկանիշ | PG |
Բյուջե | 20 000 000 $ |
Շահույթ | 49 983 $ |
«Վիլլին և թույն մեքենաները» (անգլ.՝ Wheely), մալայզական լիամետրաժ մուլտֆիլմ 3D ձևաչափով։ Պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 16-ին[1]։
Մրցումների ժամանակ վթարի ենթարկվելուց հետո փողոցային ավտոմրցարշավի նախկին չեմպիոն Վիլլին աշխատում է որպես տաքսու վարորդ։ Բայց իտալացի մոդել Բելլայի հետ ծանոթության արդյունքում նրա կյանքը լիովին փոխվում է։
Կերպար | Նկարագրություն | Ձայնային դերակատարում | Անգլերեն կրկնօրինակում | Ռուսերեն կրկնօրինակում |
---|---|---|---|---|
Վիլլի | մրցարշավային մեքենա | Զիզան Ռազակ | Օգի Բենքս | Ալեքսանդր Մատվեև |
Պադ-Պադ | մոպեդ՝ Վիլլիի ընկերը | Յոհան Ռայա Լավաչ | Գևին Յապ | Բորիս Շուվալով |
Բելլա դի Մոնետի | իտալական մոդել | Լիզա Սուրիխանի | Ֆրենսիս Լի | Ելենա Սաժինա[2] |
Կայզեր | բեռնատար մեքենա | Ֆադհիլ Ռավի | Բրոկ Փաուել | |
Ֆրենկ | Ֆրանկենշտեյն ֆուրգոն | Ահմադ Շահրիզալ Ահմադ Ռոսլան | Ջեյ Շելդոն | |
Ստրիտ | սերժանտ, ոստիկանական մեքենա | Նադյա Բախրոմ | Բարբարա Հադսոն | |
Բեն | Բելլայի ընկերը | Այման Աֆենդի | Թոմաս Պանգ | |
Մայրիկ | Վիլլիի մայրը | Էռնի Յուսլիանա | Տամիկա Ուայթ |
2018 թվականի հունիսի 9-ին թողարկվել է մուլտֆիլմի թրեյլերը[3]։
Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում օգոստոսի 16-19-ը նախադիտման եկամուտը կազմել է 49 983 դոլար, իսկ ցուցադրության 3 շաբաթվա տոմսարկղերի ընդհանուր դրամական մուտքերը կազմել են 210 643 դոլար[6][7]։
Ֆիլմն արժանացել կինոքննադատների միջին գնահատականին։ Վիզուալ մեծ նմանություն են գտել այս և «Մեքենաներ» մուլտֆիլմի հերոսների միջև, նշել են նաև «Տաքսի» և «Աստղային պատերազմներ» ֆիլմերը[8][9][10]։