Վիլմոշ Լազար Վիլմոշ Հովհաննեսի Լազարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6 1815 |
Ծննդավայր | Նադպեչկերեկ, Բանատ (այժմ Սերբիա) |
Մահացել է | հոկտեմբերի 6 1849 |
Մահվան վայր | Արադ, (Ռումինիա) |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | զինվոր |
Vilmos Lázár Վիքիպահեստում |
Վիլմոշ Հովհաննեսի Լազար կամ Լազարյան, Ղազարյան (հոկտեմբերի 24, 1817, Զրենյանին, Սերբիա - հոկտեմբերի 6, 1849, Արադ (Ռումինիա), Ռումինիա), հունգարական հեղափոխության (1848-1849) հերոս էր, հայազգի զորապետ[1]։
Լազարի նախնիները Բանատ են տեղափոխվել Եղիսաբեթուպոլսից և ստացել ազնվականության տիտղոս։ Մինչև 1844 թ. Լազարը ծառայության մեջ է եղել ավստրո-հունգարական կայսերական բանակում։ 1848-1849 թթ. հունգարական հեղափոխության հենց սկզբից անցել է հեղափոխական բանակի կողմը՝ հրաժարվելով զինվորական նախկին աստիճանից։ Գլխավորել է IX հեծելազորային գումարտակը, մասնակցել Սենյի, Տիմիշվարի, Կարանսեբեշի, Օրշովայի մարտերին, ղեկավարել Լուգոժի պաշտպանությունը։ 1849 թ. օգոստոսի 12-ին ստացել է հեղափոխական բանակի գնդապետի աստիճան։ 1849 թ. օգոստոսի 13-ին՝ հունգարական հեղափոխական բանակի հանձնվելուց հետո Լազարը ևս իր գումարտակով ստիպված հանձնվել է (օգոստոսի 19-ին) կայսերական զորքերին։ Հակառակ խոստացված ներման՝ գնդակահարվել է հեղափոխական այլ զորապետների (հայազգի գեներալ Էռնո Քիշ և ուրիշներ) հետ։ Հետագայում Լազարի դին տեղափոխվել և թաղվել է Մաչայում[2]։
Շիրիմին կանգնեցված է դամբարան։ Արադում կառուցվել է հուշարձան՝ ի պատիվ Լազարի և մյուս 12 զորապետների։ Բուդապեշտի և այլ քաղաքների չորս փողոցներ կոչվում են Լազարի անունով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 468)։ |