Վիլյա Բլինկևիչիուտե | |
Կուսակցություն՝ | Լիտվայի սոցիալ դեմոկրատական կուսակցություն[1] և New Union (Social Liberals)?[1] |
---|---|
Կրթություն՝ | Vilnius University Faculty of Law? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | մարտի 3, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Լինկուվա, Լիտվական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Լիտվա |
Կայք՝ | blinkeviciute.eu |
Պարգևներ | |
Վիլյա Բլինկևիչիուտե, (մարտի 3, 1960, Լինկուվա, Լիտվական ԽՍՀ), լիտվացի իրավաբան և քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր և սոցիալական ապահովության և աշխատանքի նախկին երկարամյա նախարար։ Բլինկևիչիուտեն Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է 2006 թվականից[2]։
Բլինկևիչուտեն ծնվել է Լիտվայում, Լինկուվա քաղաքում։ Լինկուվայի միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է Վիլնյուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1983 թվականին՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում։
1983 թվականից ի վեր Բլինկևիչիուտեն իր ողջ մասնագիտական կյանքը նվիրել է սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարությունում աշխատելուն։ 1996 թվականին նա մտավ քաղաքականություն և դարձավ սոցիալական ապահովության և աշխատանքի փոխնախարար։
2000 թվականին Բլինկևիչիուտեն նշանակվել է սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար, նախ՝ վարչապետ Ռոլանդաս Պակսասի կառավարությունում։ Նա այդ պաշտոնում մնաց մինչև 2008 թվականը[3]։
2004-2009 թվականներին Բլինկևիչիուտեն եղել է Սեյմի անդամ։
Եվրոպական խորհրդարանի անդամ է 2009 թվականից։ 2009 թվականին և 2014 թվականին Բլինկևիչյուտեն ընտրվել է Եվրախորհրդարանում Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ։ Եվրախորհրդարանում նա պատկանում է Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի խմբին։
2014 թվականի ընտրություններից հետո Բլինկևիչուտեն դարձավ Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովի (FEMM) փոխնախագահ. նա հանձնաժողովի նախագահ է ընտրվել 2017 թվականի հունվարին։
Բացի այդ, Բլինկևիչուտեն Զբաղվածության և սոցիալական հարցերի հանձնաժողովի (EMPL) և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության լիիրավ անդամ է, ինչպես նաև Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովի փոխարինող անդամ։ Նա նաև հաշմանդամության և երեխաների իրավունքների միջխմբի[4] և ծայրահեղ աղքատության և մարդու իրավունքների միջխմբի[5] անդամ է։
2004 թվականին Բլինկևիչյուտեն պարգևատրվել է Լիտվայի «Արժանիքների համար» շքանշանով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյա Բլինկևիչիուտե» հոդվածին։ |
|