Վիկտոր Լազարև

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լազարև (այլ կիրառումներ)
Վիկտոր Լազարև
Ծնվել էօգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1897[1][2]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][1][2]
Մահացել էփետրվարի 1, 1976(1976-02-01)[4][1][2] (78 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունարվեստագետ, պատմաբան, գրող, iconographer և արվեստի քննադատ
Հաստատություն(ներ)People's Commissariat for Education?, Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան, Մոսկվայի պետական համալսարան, Ռուսաստանի Պետական Գրադարան, Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ, Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ և ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիա
Գործունեության ոլորտԱրվեստի պատմություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1], Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Բրիտանական ակադեմիա
Ալմա մատերQ4491257? (1916), Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1920)[1] և Սոցիալական գիտությունների հետազոտական ինստիտուտների ռուսական ասոցիացիա
Կոչումթղթակից անդամ[1]
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր (1936)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[5][6]
Գիտական ղեկավարՆիկոլայ Ռոմանով
Եղել է գիտական ղեկավարՎիկտոր Գրաշչենկով, Ալեքսեյ Կոմեչ, Յուրի Տարասով, Վիկտորյա Մարկովա, Օլգա Պոպովա և Anna Ryndina?
Հայտնի աշակերտներՎիկտոր Գրաշչենկով, Ալեքսեյ Կոմեչ, Vladimir Plugin?, Օլգա Պոպովա և Q123177981?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ և Լոմոնոսովի անվան մրցանակ
ՀայրՆիկիտա Լազարև

Վիկտոր Նիկիտիչ Լազարև (օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1897[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][1][2] - փետրվարի 1, 1976(1976-02-01)[4][1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), ազգությամբ հայ խորհրդային արվեստաբան, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ։ Բյուզանդագետների միջազգային ասոցիացիայի պատվավոր նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայում, հայտնի Լազարյան տոհմի շառավիղներից Նիկողոս Լազարյանի ընտանիքում։ 1916-1920 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետում, իսկ 1924 թվականին ավարտել հնագիտության և արվեստաբանության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1926-1936 թվականներին աշխատել է Մոսկվայի կերպարվեստի թանգարանում, նախ իբրև իտալական գեղանկարչության բաժնի տնօրեն, ապա՝ պատկերասրահի վարիչ և գիտական գծով տնօրենի տեղակալ։ Նույն տարիներից կապված է եղել Մոսկվայի պետական համալսարանի հետ, իսկ 1960 թվականից եղել է այդ համալսարանի արտասահմանյան արվեստի պատմության ամբիոնի վարիչը։

Դեռևս 1925-1927 թվականներին եղել է մի շարք երկրներում (Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Ավստրիա, Հունաստան և այլն), ուսումնասիրել թանգարանային և հնագիտական արժեքները և, վերադառնալով Մոսկվա, ձեռք բերած հարուստ նյութը օգտագործել է իր հետազոտությունների համար։ Դրանցից են՝ «Բյուզանդական գեղանկարչության պատմությունը» (Մոսկվա, 1947), «Իտալական վերածնության ծագումը» մենագրությունները և «Իտալացի հին վարպետներ», «Եվրոպական հին վարպետներ» գրքերը։ Տարբեր առիթներով անդրադարձել է նաև հայ հին մանրանկարչության հարցերին։

Եղել է ԽՍՀՄ ԳԱ արվեստի պատմության ինստիտուտի հիմնադիրներից։ 1943 թվականին ընտրվել է այդ ակադեմիայի թղթակից անդամ, 1945-1960 թվականներին գլխավորել է ակադեմիայի արվեստի ինստիտուտի գեղանկարչության և քանդակագործության բաժինը։ Ղեկավարել ու մասնակցել է «Ռուս արվեստի պատմության» բազմահատորյակի ստեղծման աշխատանքներին։ Ընտրվել է Բյուզանդագետների միջազգային ասոցացիայի պատվավոր նախագահ, Ավստրիայի, Բրիտանիայի, Իտալիայի և Սերբիայի գիտությունների ակադեմիաների, Ֆլորենցիայի և Սիցիլիայի արվեստի ինստիտուտների, Վենետիկի գիտությունների, գրականության և արվեստի ինստիտուտի պատվավոր անդամ։ Քանիցս այցելել է Հայաստան, ուսումնասիրել հայ հին մանրանկարչությունը[7]։

  • Խորհրդային Միության պետական մրցանակ (1976)։
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան։
  • Լոմոնոսովի անվան մրցանակ։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1943)։
  • Ավստրիայի գիտությունների ակադեմիայի անդամ։
  • Մեծ Բրիտանիայի գիտությունների արքայական ակադեմիայի անդամ։
  • Իտալիայի գիտությունների ակադեմիայի անդամ։
  • Սերբիայի գիտությունների ակադեմիայի անդամ։
  • Վենետիկի գրականության և արվեստի ինստիտուտի պատվավոր անդամ։
  • Բյուզանդական գեղանկարչության պատմությունը, Մոսկվա, 1947։
  • Իտալական վերածնության ծագումը, 1956.
  • Իտալացի հին վարպետներ, 1972.
  • Եվրոպական հին վարպետներ, 1986.
  • Искусство Древней Руси. Мозаики и фрески.
  • Фрески Софии Киевской.
  • Страницы истории новгородской живописи.
  • Новгородская иконопись.
  • Русская иконопись от истоков до начала XVI века.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դրամբյան Ի. Արվեստաբանը, գիտնականը, «ՍԱ», 1977, №1:
  • Вздорнов Г. И., Научная проза В. Н. Лазарева , 1998.
  • Гращенков В. Н., Виктор Никитич Лазарев: жизнь, творчество, научное наследие, 1998.
  • Гращенков В. Н., Список опубликованных трудов В. Н. Лазарева, 1998.
  • Гращенков В. Н., Виктор Никитич Лазарев: жизнь, творчество, научное наследие, 2002.
  • Попова О. С. Виктор Никитич Лазарев, 2002.
  • Дюфренн С., Виктор Лазарев: итог одного труда, 2003.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 473.
  3. 3,0 3,1 3,2 Лазарев Виктор Никитич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Cleminson O. Lazarev, Viktor // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T049736
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 22.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Լազարև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 469