Վիկտոր Լինա | |
---|---|
![]() | |
հունիսի 19, 1968 (56 տարեկան) կամ հուլիսի 19, 1968 (56 տարեկան) - | |
Ծննդավայր | Պեչորի, Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա, ջրացատկի բարձրագույն ռազմածովային դպրոց և Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա |
Պարգևներ |
Վիկտոր Նիկոլաևիչ Լինա (ռուս.՝ Виктор Николаевич Лиина. հունիսի 19, 1968 կամ հուլիսի 19, 1968, Պեչորի, Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ռուսաստանի ռազմածովային նավատորմի բարձրաստիճան սպա։ Ծովակալ: 2023 թվականից ծառայում է որպես Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար։ 2021-ից 2023 թվականներին եղել է Բալթյան նավատորմի հրամանատարը։
Լինան ծնվել է 1968 թվականի հունիսի 19-ին Խորհրդային Միությունում՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Պսկովի մարզի Պեչորի քաղաքում[1]: Ազգային պատկանելության տեսակետից նշվում է, որ սեթոսի արմատներ ունի[2]: Սովորել է Լենինգրադում՝ ստորջրյա նավարկության ռազմածովային բարձրագույն ուսումնարանում, որն ավարտել է 1990 թվականին և նշանակվել ծառայելու Հյուսիսային նավատորմի սուզանավերում: Սկսելով որպես հածանավային սուզանավերի էլեկտրոնային նավիգացիոն բաժնի ինժեներ՝ նա բարձրացել է կարիերայի աստիճաններով և համեմատաբար կարճ ժամանակամիջոցում հասել ատոմային սուզանավի հրամանատարի պաշտոնին[3]: 1996 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմածովային նավատորմի հատուկ սպայական բարձրագույն դասընթացները / Высшие специальные офицерские классы ВМФ[4]: 1999-2004 թվականներին եղել է Հյուսիսային նավատորմի 11-րդ սուզանավային դիվիզիայի ատոմային-հրթիռային սուզանավերի 74-րդ ստորաբաժանման «Սեգեժա» անձնակազմի հրամանատարը[5]:
2006 թվականին ավարտել է Ն. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիան և հաջորդաբար նշանակվել սուզանավային դիվիզիայի հրամանատարի տեղակալ ու շտաբի պետ, ապա՝ այդ դիվիզիայի հրամանատար, Հյուսիսային նավատորմի ստորջրյա տորմիղի հրամանատարի տեղակալ, 2010-ից 2012 թվականներին՝ Սպիտակ ծովի ռազմածովային բազայի / Беломорская военно-морская база հրամանատար [4]։ 2012 թվականի օգոստոսի 9-ին Լինային շնորհվել է դերծովակալի կոչում[6], որին 2012 թվականի դեկտեմբերին հաջորդել է հյուսիսարևելյան խմբի զորքերի և ուժերի հրամանատարի պաշտոնը[7]:
2014 թվականին Լինան ընդունվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիա, որն ավարտել է 2016 թվականին և այդ տարվա մայիսին նշանակվել Սևծովյան նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ[8]: 2018 թվականի դեկտեմբերի 12-ին Լինան ստացել է փոխծովակալի կոչում և հաջորդ տարվա օգոստոսի 1-ից ստանձնել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը[9]: Այդ պաշտոնում 2020 թվականի հուլիսին նա ղեկավարել է գլխավոր շտաբի վերահսկողական խումբը Սևծովյան նավատորմում ստուգումներ անցկացնելիս, որոնց անմիջականորեն հաջորդել են ռազմավարական հրամանատարաշտաբային «Կովկաս 2020» զորավարժությունները[10]: 2020 թվականի մայիսի 18-ին նա դիպլոմներ է հանձնել Խորհրդային Միության մարշալ Ս. Տիմոշենկոյի անվան ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ռազմական ակադեմիայի շրջանավարտներին։
2021 թվականի հոկտեմբերի 5-ին Լինան նշանակվել է Բալթյան նավատորմի հրամանատար[3][11][12][13]: 2022 թվականի դեկտեմբերի 7-ին նա ծովակալի կոչում է ստացել:
2023 թվականի ապրիլի 22-ին նշանակվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար՝ այդ պաշտոնում փոխարինելով ծովակալ Սերգեյ Ավագյանցին[14]:
Իր կարիերայի ընթացքում Վիկտոր Լինան ստացել է հետևյալ շքանշաններն ու մեդալները[3][8].
2022 թվականի հոկտեմբերի 19-ին, Ուկրաինա ռուսական ներխուժման ֆոնի վրա, Վիկտոր Լինան ներառվել է պատժամիջոցների ենթակա անձանց ուկրաինական ցանկում՝ որպես պաշտոնատար անձ, ով պատասխանատու է ռուսական ռազմական ագրեսիայի, Ուկրաինայի կայունությունը խախտելու, ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալիքներ ստեղծելու համար[17][18]:
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)"Лиина Виктор Николаевич".
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)"Экс-командир Беломорской ВМБ назначен начальником штаба Черноморского флота".
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Լինա» հոդվածին։ |
|