Վիկտոր Կալաշնիկով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1942 |
Ծննդավայր | Matay, Aksu District, Ալմաթի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 27, 2018[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Իժևսկ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Kalashnikov Izhevsk State Technical University? |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Երկեր | PP-19 Bizon? |
Մասնագիտություն | նախագծող ճարտարագետ, ճարտարագետ և firearms designer |
Աշխատավայր | Կոնցեռն «Կալաշնիկով» |
Ծնողներ | հայր՝ Միխայիլ Կալաշնիկով, մայր՝ Yekaterina Kalashnikova? |
Պարգևներ և մրցանակներ |
Վիկտոր Միխայլովիչ Կալաշնիկով (հուլիսի 16, 1942, Matay, Aksu District, Ալմաթի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 27, 2018[1], Իժևսկ, Ռուսաստան), խորհրդային և ռուս հրաձգային զենքի կոնստրուկտոր, «Կալաշնիկով» կոնցեռնի առաջատար ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր կոնստրուկտոր։ Ուդմուրտիայի Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ[2][3]։
Վիկտոր Միխայլովիչ Կալաշնիկովը ծնվել է 1942 թվականի հուլիսի 16-ին, հրաձգային զենքի խորհրդային կոնստրուկտոր Միխայիլ Տիմոֆեևիչ Կալաշնիկովի ընտանիքում[4]։
1966 թվականին ավարտել է Իժևսկի մեխանիկական ինստիտուտը, որից անմիջապես հետո սկսել իր կարիերան Իժևսկի մեքենաշինական գործարանի նոր արտադրանքների զարգացման բյուրոյի գլխավոր կոնստրուկտորների բաժնում[2][3]։
Ներկայացրել է Իժմաշ գործարանը զենքի միջազգային ցուցահանդեսներում։
Ունի երկու երեխա (որդիներ՝ Միխայիլը և Ալեքսանդրը)։
Մահացել է 2018 թվականի մարտի 27-ին Իժևսկում, յոթանասունհինգ տարեկան հասակում[2][3][5]։ Հուղարկավորվել է մարտի 30-ին Իժևսկի Հարավային գերեզմանատանը[6]։
Վիկտոր Միխայլովիչը (որպես հեղինակ և որպես համահեղինակ) մասնակցել է 30 գյուտերի ստեղծմանը, որոնք պաշտպանված են գյուտերի ԽՍՀՄ և ՌԴ արտոնագրերի հեղինակային իրավունքի վկայականներով։ Մշակել է «ԱԼ-7» ինքնաձիգը, ինչպես նաև զինված ուժերում ընդունված հետևյալ նմուշները.
Կալաշնիկովի ինքնաձիգը յուրացնելիս կատարել է բազմաթիվ ուսումնասիրություններ, հայտնաբերել արտադրանքի կայունության, ամրության և հուսալիության վրա ազդող մի շարք գործոններ, գյուտերի մակարդակում մշակել է մի շարք միավորներ և մասեր։