Վիկտոր Մինյոնա

Վիկտոր Մինյոնա
Ծնվել էմոտ 1963
ԾննդավայրGreensburg, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունLiberty University?[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումհնչյունավորող, երաժիշտ, երգիչ, հեռուստատեսային դերասան, հեռուստառեժիսոր և կինոռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0586003
vicsworld.net

Վիկտոր Ջոզեֆ Մինյոնա (մոտ 1963, Greensburg, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ձայնի կրկնօրինակման դերասան և երաժիշտ։ Նա E-123 Omega-ի ձայնն է SEGA-ի Sonic X ֆրանչայզից։ 2007 թվականին նա ստացել է Ամերիկյան անիմե մրցանակաբաշխություն «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Մետաղյա ալքիմիկոս» ֆրանշիզայում Էդվարդ Էլրիկի դերի համար։

Անիմեներ կրկնօրինակելը սկսել է ADV Films կազմակերպությունում[2][3]։ Նրա դեբյուտը եղել է Վեգիի դերը Street Fighter II անիմացիոն սերիալի հիման վրա համակարգչային խաղում[4][5][6][7]։ Անիմե կոնվենցիաներից մեկում նա հանդիպեց Funimation-ի ներկայացուցիչներին, որոնց շնորհիվ նա ստացավ Բրոլիի դերը Dragon Ball մանգայի հիման վրա հիմնված ֆիլմերում։ Նա իր կյանքի նպատակներից մեկն էր համարում աշխատել բոլոր խոշոր կրկնօրինակման ընկերություններում։

2007 թվականին արժանացել է American Anime Awards մրցանակին «Մետաղյա ալքիմիկոս» սերիալում իր աշխատանքի համար, որտեղ ձայնավորել է Էդվարդ Էլրիկին[8][9][10]։ Այդ դերի շնորհիվ նա հայտնի դարձավ, սկսեց ակտիվորեն մասնակցել համագումարներին[11]։ Պնդում էր, որ ADV Films-ի առաջին դուբլ դերասանն է, ով աշխատել է Funimation-ի հետ և առաջինն է աշխատել Նյու Յորքում[12]։ Ինչպես նաև աշխատել է Լոս-անջելեսում։ Անցել է Bleach սերիալի լսումները, որտեղ ստացել է Իկակու Մադարամեի դերը[13][14]։ Ոչ անիմե նախագծերից՝ նա հնչյունավորել է Քրոու Բրանվենին RWBY սերիալում[15]։ Բացի մուլտֆիլմերից, նա մասնակցել է երաժշտության և տեսահոլովակի հետ կապված նախագծերի[16][17]։ Նրա ձայնը ցուցադրվել է հարյուրավոր գովազդներում, և նա նաև Հյուսթոնի Առաջին բապտիստական ​​եկեղեցու խմբավարն է[18]։ Նա բազմիցս կատարել է ԱՄՆ օրհներգը «Հյուստոն Աստրոս» բեյսբոլի թիմի խաղերում։

Որպես կյատարող հանդես է եկել մի քանի ալբոմներով, որոնց թվում մի քանի անգլիալեզու երգերի քավեր-տեսակներ անիմեից, այդ թվում՝ One Piece և Dragon Ball: Որպես ռեժիսոր աշխատել է մանգայի հիման վրա նկարված «Կլեյմոր» սերիալի կրկնօրինակման վրա, միաժամանակ ձայնավորելով դրա մեջ Ռիգարդոյին։

Ընտրված կինեմատոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսի դրությամբ Վիկ Մինյոնան նկարահանվել է (ձայնագրված, կրկնօրինակված) ավելի քան 350 ֆիլմերում, մուլտֆիլմերում և մուլտսերիալներում։

  • 2008 թվական, արկածները ձայնագրության մեջ / Adventures in Voice Acting, ինքն իր դերում
  • 2013-2017 թվական, Աստղային ճանապարհը շարունակվում է / Star Trek Continues, Ջեյմս Տիբերիա Կինկի դերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://digitalcommons.liberty.edu/cgi/viewcontent.cgi?article=1014&context=paper_88_89
  2. «About Vic Mignogna». Risembool Rangers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. Meeks, Flori (2005 թ․ հուլիսի 21). «Career in TV Cartoons is no joke: Uptown man juggles careers, builds success in Japanese anime». Houston Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. Ohanesian, Liz (2009 թ․ մայիսի 28). «Fullmetal Trekkie: Voice Actor Vic Mignogna to Direct Star Trek: Phase II Episode». LA Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «An Interview with Vic Mignogna (MCM London Expo)». Otaku News and Voiceacting.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 18-ին.
  6. At his panel in Anime Expo 2006, Mignogna said his first starring role was Gawl in Generator Gawl.
  7. «Vic Mignogna: Heavy Metal». TotalSciFi online. 2009 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. «American Anime Awards». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. «American Anime Award Winners:First Large Scale Fan-Driven Awards». icv2. 2007 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  10. 2007 American Anime Awards Vic Mignogna Best Actor. YouTube. 2007 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 4-ին.
  11. «Vic Mignogna Biography». AnimeCons.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. Dong, Bamboo (2005 թ․ օգոստոսի 1). «Interview: Vic Mignogna». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  13. Vic talks VIZ at AOD 06. YouTube. 2006 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 4-ին.
  14. Vic Explains Ikkakus Lucky Dance. YouTube. 2007 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 4-ին.
  15. «RWBY at RTX2015». Rooster Teeth.
  16. Mignogna, Vic. «Music and Sound Production». Vic's World. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  17. Mignogna, Vic. «Video Production». Vic's World. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  18. «Interview with Voice Actor Vic Mignogna |». Beneaththetangles.com. 2013 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Մինյոնա» հոդվածին։