Վիկտոր Չոբանու | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Victor Ciobanu |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 7, 1992[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Վարվարովկա, Ֆլորեստսկի շրջան, Մոլդովա[2] |
Հասակ՝ | 165 սանտիմետր[2] |
Քաշ | 60 կիլոգրամ[2] |
Վիկտոր Չոբանու (ռումիներեն՝ Victor Ciobanu, հոկտեմբերի 7, 1992[1], Վարվարովկա, Ֆլորեստսկի շրջան, Մոլդովա[2]), մոլդովացի հունահռոմեական ոճի ըմբիշ։ Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացած ըմբշամարտի աշխարհի 2021 թվականի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ մինչև 60 կգ քաշային կարգում[3][4]։ Մոլդովան ներկայացնող առաջին ըմբիշն է, որը ոսկե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում[3]։
2018 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Չոբանուն նվաճել է արծաթե մեդալ[5]։ Ոսկե մեդալ է նվաճել 2019 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ 2021 թվականին Չոբանուն ներկայացրել է Մոլդովան 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերում, որը կայացել է Ճապոնիայի Տոկիո քաղաքում[6][7]։
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Չոբանուն նվաճել է բրոնզե մեդալներից մեկը մինչև 55 կգ քաշային կարգում: 2013 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում մինչև 55 կգ քաշային կարգում: Նույն թվականին Չոբանոն ներկայացրել է նաև Մոլդովան Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած ամառային ունիվերսիադայում և նվաճել արծաթե մեդալ[8]։ Մի քանի ամիս անց դուրս է մնացել Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայացած ըմբշամարտի աշխարհի 2013 թվականի առաջնության 55 կգ քաշային կարգի երկրորդ գոտեմարտից[9]։
Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2014 թվականի առաջնությունում Չոբանուն նվաճել է արծաթե մեդալ մինչև 59 կգ քաշային կարգում: Նա նաև մասնակցել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 2015 և 2017 թվականների առաջնություններին, սակայն այն ժամանակ ոչ մի մեդալ չի նվաճել: 2015 թվականին Չոբանուն իր մարզաձևում ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանի Վալբժիխ քաղաքում անցկացված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մի քանի ամիս անց պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2015 թվականի Եվրոպական խաղերի մինչև 59 կգ քաշային կարգում[10]։ 2016 թվականին Չոբանուն մասնակցել է Մոնղոլիայի Ուլան Բատոր քաղաքում անցկացվող Համաշխարհային օլիմպիական որակավորման մրցաշարին՝ հուսալով 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել։ Հաղթել է իր գոտեմարտում, բայց հաջորդ գոտեմարտում պարտվել է նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգեին[11]։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած 2018 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Չոբանուն 60 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ[12]։
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած 2019 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Չոբանուն ոսկե մեդալ է նվաճել 60 կգ քաշայիան կարգում[13][14]։ 2019 թվականին ներկայացրել է նաև Մոլդովան Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերում և 60 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալներից մեկը[15][16]։
2020 թվականին Չոբանուն մինչև 63 կգ քաշային կարգում հանդես է եկել Իտալիայի Հռոմ քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, որտեղ իր առաջին մենամարտում պարտվել է հունգարացի Էրիկ Տորբեին[17]։ Տորբան նվաճել է բրոնզե մեդալներից մեկը[18]։ Նույն թվականին Չոբանուն Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած անհատական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հանդես է եկել տղամարդկանց մինչև 60 կգ քաշային կարգում[19]:
2021 թվականի հունվարին Չոբանուն ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված Գրան պրի Զագրեբ մրցաշարի 63 կգ քաշային կարգում[20]։ 2021 թվականի մարտին մասնակցել է Հունգարիայի Բուդապեշտում կայացած Եվրոպական որակավորման մրցաշարին՝ հույս ունենալով 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել[21]։ Այս մրցաշարում պարտվել է և չի կարողացել ուղեգիր նվաճել։ 2021 թվականի մայիսին կարողացել է Օլիմպիական ուղեգիր նվաճել Բուլղարիայի Սոֆիայում կայացած Համաշխարհային օլիմպիական որակավորման մրցաշարում[22][23]։ Իր առաջին երկու գոտեմարտերում հաղթել է՝ թուրք Քարիմ Քամալին և ղրղզ Ժոլաման Շարշենբեկովին՝ ոչ մի միավոր չզիջելով: Այնուհետև 0:11 հաշվով պարտվել է կուբացի Լուիս Օրտեին, իսկ բրոնզե մեդալի համար խաղում պարտվել է ռուս Սերգեյ Եմելինին[24]:
Օլիմպիական խաղերից երկու ամիս անց Չոբանուն ոսկե մեդալ է նվաճել 2021 թվականին Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում[25]։ Եզրափակչում հաղթել է ղրղզստանցի Ժոլաման Շարշենբեկովին[25]։
2022 թվականին Չոբանուն Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված Վեհբի Էմրե և Համիտ Կապլան մրցաշարում նվաճել է արծաթե մեդալ[26]։ Հանդես է եկել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած 2022 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունան 63 կգ քաշային կարգում, որտեղ դուրս է մնացել պայքարից երկրորդ գոտեմարտից[27]։ Մի քանի ամիս անց Չոբանուն Իտալիայի Հռոմ քաղաքում անցկացված Matteo Pellicone Ranking Series 2022 ում նվաճել է արծաթե մեդալ[28]։
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում Չոբանուն նվաճել է արծաթե մեդալ մինչև 60 կգ քաշային կարգում: Նաև արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում[29]։ Չոբանուն մասնակցել է 2024 թվականի ըմբշամարտի Եվրոպայի օլիմպիական որակավորման մրցաշարին, որը տեղի է ունեցել Բաքվում[30]։
Օլիմպիական խաղերում Չոբանուն հանդես է եկել մինչև 60 կգ քաշային կարգում[31]։ Իր առաջին գոտեմարտում պարտվել է Հյուսիսային Կորեայից Ռի Սե ունին[32]։ Հետագայում Ռի Սե Ունը նվաճել է մրցաշարի բրոնզե մեդալներից մեկը[33]։
Տարի | Մրցաշար | Վայր | Արդյունք | Քաշային կարգ |
---|---|---|---|---|
2014 | Եվրոպայի առաջնություն | Վանտաա, Ֆինլանդիա | 2-րդ | Հունահռոմեական 59 կգ |
2018 | Աշխարհի առաջնություն | Բուդապեշտ, Հունգարիա | 2-րդ | Հունահռոմեական 60 կգ |
2019 | Եվրոպայի առաջնություն | Բուխարեստ, Ռումինիա | 1-ին | Հունահռոմեական 60 կգ |
Եվրոպական խաղեր | Մինսկ, Բելառուս | 3-րդ | Հունահռոմեական 60 կգ | |
2021 | Աշխարհի առաջնություն | Օսլո, Նորվեգիա | 1-ին | Հունահռոմեական 60 կգ |
2023 | Եվրոպայի առաջնություն | Զագրեբ, Խորվաթիա | 2-րդ | Հունահռոմեական 60 կգ |
2024 | Եվրոպայի առաջնություն | Բուխարեստ, Ռումինիա | 2-րդ | Հունահռոմեական 60 կգ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Չոբանու» հոդվածին։ |
|